Տարածաշրջանային

Թուրքական պատմագիտական ընկերությունը հայերենին տիրապետող գիտնականներ կպատրաստի

1 րոպեի ընթերցում

Թուրքական պատմագիտական ընկերությունը հայերենին տիրապետող գիտնականներ կպատրաստի

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական պատմագիտական ընկերութունը բացել է հայերենի, եբրայերենի, բոսնիերենի և սերբերենի անվճար դասավանդման կուրսեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այս մասին տեղեկացնում է թուրքական Zaman պարբերականը:Թուրքական պատմագիտական ընկերության նախագահ Մեհմեթ Մեթին Հյուլագյուն նշել է, որ նման դասընթացները կօգնեն Հայաստանով, Իսրայելով կամ Բալկաններով հետաքրքրվող ակադեմիկոսներին և գիտնականներին հեշտությամբ տիրապետել վերոնշյալ լեզուները: «Այս լեզուները Թուրքիայում շատ ուսուցանվող լեզուների թվին չեն պատկանում: Ցանկանում ենք պատրաստել դրանց տիրապետող մասնագետներ»,- ասել է Հյուլագյուն: Նա նշել է, որ ուսուցումը տեղի է ունենում 20 հոգուց բաղկացած խմբերում, որոնցում բոլոր տեղերն արդեն լրացված են: Ընդ որում, բոլոր ուսուցիչները թուրք են, միայն հայերենի ուսուցիչն է օտարազգի:

Դասընթացները տևելու են 6 ամիս, ինչից հետո քննարկվելու է դրանք մինչև մեկ տարի երկարաձգելու կամ սովորողներին տվյալ երկրներ դասապատրաստումների ուղարկելու հարցը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում