Արարատի մարզպետ կնշանակվի Արամայիս Գրիգորյանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունն Արարատի մարզպետի պաշտոնում կնշանակի Արամայիս Գրիգորյանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության հոկտեմբերի 10-ի նիստի օրակարգում: Մեկ այլ նախագծով` ՀՀ կառավարությունն Արարատի մարզպետի պաշտոնից կազատի Էդիկ Բարսեղյանին, ով հոկտեմբերի 7-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել:
Արամայիս Գրիգորյանը վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ որպես պատգամավորության թեկնածու ընդգրկված էր Հայ հեղափոխական դաշնակցության համամասնական ցուցակում: