Մարզային

Ամերիկահայ բարերարը օգնություն է տրամադրել Գյումրու հոգեկան առողջության կենտրոնին

1 րոպեի ընթերցում

Ամերիկահայ բարերարը օգնություն է տրամադրել Գյումրու հոգեկան առողջության կենտրոնին

ԱՐՄԱՎԻՐ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանը հոկտեմբերի 8-ինօգնություն է տրամադրել Գյումրու հոգեկան առողջության կենտրոնին, իսկ հոկտեմբերի 9-ին «Շիրակ» կենտրոնի աշխատակիցներն օգնություն տրամադրելու նպատակով այցելել են Գյումրու ծերերի տուն-ինտերնատ և Գյումրու նորաբաց բժշկական կենտրոն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Շիրակ» կենտրոնից, այս անգամ ամերիկահայ բարերարը մեծաքանակ բժշկական խալաթներ, անկողնային պարագաներ, հագուստներ և կոշիկներ է ուղարկել:

Ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանը երկրորդ տարին անընդմեջ օգնություն է տրամադրում Գյումրու ոչ միայն տնակային ավաններում բնակվող անօթևան ու սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքներին, այլ նաև մի շարք առողջապահական հիմնարկություններին ու Գյումրու տուն-ինտերնատին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում