Գեղարքունիքում ձյան տեղումները մեծ վնասներ են հասցրել

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում հոկտեմբերի 7-ի գիշերը տեղացող անձրեւը փոխվել է ձյան, որը մինչեւ 40-50 սանտիմետր հաստությամբ նստել է գետնին: Տեղացած ձյան տակ են հայտնվել կարտոֆիլի, կաղամբի եւ բանջարաբոստանային այլ մշակաբույսերի ցանքերը, որոնք դեռ կազմում են մի քանի հազար հեկտար: Դրանց բերքը տնտեսությունները դեռ չեն հասցրել հավաքել: Ձյունը հաստ շերտով ծածկել է նաեւ լեռնային շատ բնակավայրերին մոտ արոտները` դժվարին վիճակ ստեղծելով անասունների տեղաշարժման համար, որոնց հոտերը դեռ արոտավայրերում են: Թաց ձյան ծանրությունից որոշ բնակավայրերում ջարդվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Արտակարգ իրավիճակ է ստեղծվել նաեւ ճանապարհային երթեւեկության համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզային փրկարար ծառայության պետ Մարտին Բարսեղյանը, Սոթք- Քարվաճառ ճանապարհին, որտեղ ձյան շերտը հասել է մոտ 1 մետրի, խցանվել են մի քանի տասնյակ ավտոմեքենաներ, որոնց դուրս բերելու համար գիշերը օգնություն են ցուցաբերել Գեղարքունիքի մարզի փրկարարները` ձյան կապանքներից դուրս հանելով 35 մեքենա: Փրկարարները մի քանի մեքենաներ ձյան կապանքներից ազատել են նաեւ Շորժա-Վարդենիս-Սեւան ավտոճանապարհին: Տեղացած ձյան հետեւանքով մեկ ավտոմեքենա վթարի է ենթարկվել Սեւան քաղաքի «Հարսնաքար» հյուրանոցային համալիրի մոտ, իսկ մեկ ավտոմեքենա Ծովագյուղի տարածքում ընկել է Ձկնգետի հունի մեջ. կան վիրավորներ: Ձյան ծանրությունից Արծվանիստ գյուղում ջարդվել են պտղատու ծառեր, փլվել են Սամվել Հարությունյանին եւ Ֆրունզիկ Պողոսյանին պատկանող անասնագոմերի պատերը:

Հոկտեմբերի 7-ի կեսօրվա դրությամբ ձյան շերտը լեռնային բնակավայրերում եւ բարձրլեռնային հատվածներում դեռ պահպանվում է: Բերքի ցրտահարության կամ անասունների հնարավոր անկումների մասին առայժմ պատկան մարմիններն ահազանգ չեն ստացել:

Հայերեն Русский

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում

Վերացվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը