ՀՀ նախագահը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ծննդյան տարեդարձի առթիվ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 7-ին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ:

Ինչպես «Արմնպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան օրվա առթիվ:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նոր հաջողություններ Ձեր պետական ծառայության մեջ` ի նպաստ Ռուսաստանի Դաշնության բարգավաճման: Ձեր անվան հետ անքակտելիորեն կապված են Ռուսաստանի Դաշնությունում մասշտաբային բարեփոխումները, ինչն անկասկած նպաստել է միջազգային ասպարեզում նրա դիրքի հետագա ամրապնդմանը:

Կցանկանայի հատուկ նշել Ձեր անձնական ներդրումը հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության ամրապնդման գործում և ընդգծել մեր միջև ձևավորված անձնական վստահելի հարաբերությունների կարևորությունը, որոնց շնորհիվ երկկողմ գործընկերության օրակարգն առաջընթաց զարգանում է և հարստանում կարևորագույն պայմանավորվածություններով քաղաքական ոլորտում, ինչպես նաև համատեղ ծրագրերով՝ առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային-հումանիտար բնագավառներում:

Մեր պետությունների կառուցողական համագործակցությունը միջազգային և տարածաշրջանային ընդգրկուն օրակարգի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրացիոն գործընթացների և այլ բազմակողմ ձևաչափերի շրջանակներում ավելի լայն հնարավորություններ է ընձեռնում ռազմավարական գործընկերության համակողմանի զարգացման համար:

Վստահ եմ, որ ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը, մեր համատեղ նախաձեռնությունները հետագայում ևս կնպաստեն մեր երկրների եղբայրական ժողովուրդների բարեկամության սերտացմանը, կծառայեն տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդմանը:

Սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, երջանկություն, բարօրություն և նոր հաջողություններ»:

Հայերեն English Русский

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը

Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով

ՆԳՆ-ն իրազեկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը գործող սահմանափակումների մասին

Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ

Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը

Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո

Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ

Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարան՝ «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով

Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա

Ժողովուրդն է լինելու հաղթողը առաջիկա ընտրությունների արդյունքում. Փաշինյան