Տարածաշրջանային

Ռուսաստանն ավարտել է Գաբալայի ՌՏԿ գույքն Ադրբեջանին հանձնելու գործընթացը

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանն ավարտել է Գաբալայի ՌՏԿ գույքն Ադրբեջանին հանձնելու  գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը  վերջնականապես ավարտել է Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի անշարժ գույքը Ադրբեջանին հանձնելու  գործընթացը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական APA գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի օդային ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Ալթայ Մեհդիևը:

Նա հայտնել է, որ ռադիոտեղեորոշիչ կայանում այլևս չկան ռուս զինծառայողներ, քանի որ վերջիններս իրենց ընտանիքիների հետ արդեն լքել են Ադրբեջանը: «Կայանն ամբողջությամբ գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ»,- ասել է Մեհդիևը:

Գաբալայի ՌՏԿ-ն կառուցվել էր խորհրդային տարիներին` որպես ԽՍՀՄ հակահրթիռային պաշտպանության կարևոր տարր: ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանը շարունակում էր ռադիոտեղորոշիչ կայանի շահագործումը:

2012 դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հայտարարել էր Ռուսաստանի կողմից Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի շահագործումը դադարեցնելու նպատակահարմարության մասին: Տեղեկատվության մեջ ընդգծվում էր, որ Բաքվի և Մոսկվայի միջև անցկացվել են ինտենսիվ բանակցություններ Գաբալայի ռադիոտեղորոշման կայանի շուրջ, սակայն դրանց արդյունքում կողմերին չի հաջողվել համաձայնության գալ վարձակալության գնի հարցում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում