Տարածաշրջանային

ԵԱՀԿ ներկայացուցիչը խստորեն դատապարտել է Ադրբեջանում լրագրողների դեմ հարձակումը

2 րոպեի ընթերցում

ԵԱՀԿ ներկայացուցիչը խստորեն դատապարտել է Ադրբեջանում լրագրողների դեմ հարձակումը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը խստորեն դատապարտել է հոկտեմբերի 4-ին Ադրբեջանում լրագրողների դեմ գրանցված հարձակումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՀԿ մամլո ծառայությունից, Միյատովիչը միաժամանակ կոչ է արել արագորեն իրականացնել հանցագործությունների հետաքննություն:

«Ես խստորեն դատապարտում է այսօր լրագրողների դեմ տեղի ունեցած հարձակումները: Լրագրողների դեմ բռնությունները շարունակում են վտանգել մամուլի ազատությունն Ադրբեջանում: Ցանկացած բռնություն լրագրողների դեմ անընդունելի է և պետք է դիտարկել որպես հարձակում ողջ հասարակության նկատմամբ»,- շեշտել է ԵԱՀԿ ներկայացուցիչը:

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ` մի խումբ լրագրողներ, որոնց թվում են եղել «Թուրան» գործակալության լրագրող Էթիմադ Բուդաղովը, Ռոյա Ռաֆիևան «Ենի Մուսավաթից» և «Ազադլըգից» Ռամին Դեկոն և Սեվինչ Վագըգըզըն ֆիզիկական հարձակման են ենթարկվել Սաբիրաբադ շրջանում նախագահական ընտրությունների քարոզչական միջոցառում լուսաբանելու ընթացքում: Հարձակումը տեղի է ունեցել իրավապահների ներկայությամբ, ովքեր ակնհայտորեն չեն միջամտել ծեծը կանխելու նպատակով: Որոշ լրագրողներ լուրջ մարմնական վնասվածներ են ստացել, վնասվել է նրանց տեսաձայնագրող սարքերը:

«Հատկապես անընդունելի է, որ հարձակումը տեղի է ունեցել ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ, ովքեր պատասխանատու են լրագրողների օժանդակելու և պաշտպանելու համար: Ես կոչ եմ անում իշխանություններին անմիջապես գործի հետաքննություն իրականացնել, հարձակվողներին պատասխանատվության ենթարկել և ջանքեր գործադրել լրատվական ոլորտի աշխատակիցների անվտանգության ապահովման համար»,- շեշտել է Միյատովիչը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում