Տավուշում արդեն մթերվել է 4470 տոննա խաղող

1 րոպեի ընթերցում

ԻՋԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզում սեպտեմբերի 17-ից սկսվել են խաղողի մթերման աշխատանքները: 2013 թվականին կանխատեսվում է մթերել շուրջ 8100 տոննա խաղող` նախորդ տարվա 7486 տոննայի դիմաց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Տավուշի մարզպետարանից, ընթացիկ տարում մթերման աշխատանքներն առաջինը սկսել է ընդունել Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղը, որը, վերջին տվյալներով, ընդունել է 2900 տոննա խաղող: 2012 թվականին գործարանի կողմից պայմանագրային կարգով մթերվել է 3000 տոննա խաղող: Այս տարի կանխատեսվում է շուրջ 4000 տոննա:

Խաղողի մթերման աշխատանքներն սկսել է նաև «Երևանի շամպայն-գինիների գործարան» ԲԲԸ-ի Դեբեդավանի գինու գործարանը, որն արդեն ընդունել է մոտ 1000 տոննա բերք: Իսկ Տավուշի գինու և Իջևանի գինու-կոնյակի գործարանները համապատասխանաբար մթերել են 220 և 350 տոննա խաղող: Բերդավանի գինու գործարանը մթերման աշխատանքները սկսում է այսօրվանից՝ սեպտեմբերի 30-ից: Բացի Տավուշի գինու գործարանից, մյուս բոլոր մթերող կազմակերպությունները նախորդ տարվա 130 դրամի փոխարեն այս տարի խաղողն ընդունում են 135 դրամով:

Հայերեն English

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը