Մարզային

Թիվ 38 ընտրատարածքից նախնական տվյալներով ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ թեկնածուն

1 րոպեի ընթերցում

Թիվ 38 ընտրատարածքից նախնական տվյալներով ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ թեկնածուն

ԿԱՊԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում սեպտեմբերի 29-ին կայացած Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում նախնական տվյալներով հաղթել է Հայաստանի հանրապետական կուսակցության թեկնածու Արմեն Կարապետյանը:

Թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Սարգսյանը «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ ընտրատարածքի 50 հազար 370 ընտրելու իրավունք ունեցողներից քվեարկությանը մասնակցել է 25 հազար 349 քաղաքացի: ՀՀԿ թեկնածու Արմեն Կարապետյանի օգտին քվեարկել է 20 հազար 744, իսկ «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Սամվել Հայրապետյանի օգտին` 3 հազար 555 քաղաքացի: Ըստ հանձնաժողովի նախագահի, գրանցամատյաններում գրառված բողոքներ չկան, քվեարկության ընթացքի վերաբերյալ եւս դիմում-բողոքներ չեն ստացվել:

ՀՀԿ թեկնածուն Սյունիքի մարզպետի խորհրդական էր, Կապանի նախկին քաղաքապետը:

Սյունիքի թիվ 38 ընտրատարածքն ընդգրկում է Կապանի եւ Մեղրիի տարածաշրջանները: ԱԺ լրացուցիչ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն առաջացել էր թիվ 38 ընտրատարածքից ընտրված նախկին պատգամավոր Վահե Հակոբյանի` հուլիսի 11-ին Սյունիքի մարզպետ նշանակվելուց հետո:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում