Սպորտ

13-ամյա Հայկ Մարտիրոսյանը` Եվրոպայի շախմատի չեմպիոն

1 րոպեի ընթերցում

13-ամյա Հայկ Մարտիրոսյանը` Եվրոպայի շախմատի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկ Մարտիրոսյանը նվաճել է Եվրոպայի մինչեւ 14 տարեկանների շախմատի չեմպիոնի կոչումը:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, ՖԻԴԵ-ի13-ամյա վարպետ Հայկ Մարտիրոսյանը Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ավարտված Եվրոպայի պատանիների կայծակնային խաղի առաջնությունում նվաճել է աշխարհամասի չեմպիոնի կոչումը: Հայկը 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր` չկրելով ոչ միպարտություն:

Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը Մ18 խմբում դարձել է բրոնզե մեդալակիր: Այս մրցաշարում գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը գրավել է 4-րդ տեղը:Մանե Հովհաննիսյանը աղջիկների Մ10 խմբում նույնպես գրավել է 4-րդ տեղը:

Բուդվայում անցկացվում է Եվրոպայի պատանիների եւ աղջիկների արագ խաղի առաջնությունը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում