Կանադան ցանկանում է օգնել սիրիահայ փախստականներին, Ադրբեջանի հիստերիան անտրամաբանական է. Ստեֆան Դիոն

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐԵՄՆՊՐԵՍ։Կանադացի պաշտոնիայի` Հայաստան և Արցախ այցելությությունից հետո այդ երկրում Ադրբեջանի դեսպանատունը մեծ աղմուկ է բարձրացրել։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Կանադայի խորհրդարանի անդամ Ստեֆան Դիոնը։ Նախոստովանեց, որ մինչ Հայաստան գալը տեղյակ չէր Ադրբեջանում գոյություն ունեցող սև ցուցակի մասին։ Նա նշեց, որ անտրամաբանական է համարում Ադրբեջանի նման քաղաքականությունը, եւ կարծում, որ այդ երկիրը պետք է հարգի Մինսկի խմբի գործունեությունը տարածաշրջանում և թշնամական մթնոլորտ չստեղծի։ «Իմ այցի նպատակը չէր Կանադայի և Ադրբեջանի միջև լարվածություն ստեղծելը: Ես եկել եմ սիրիահայերի հարցով, և Ադրբեջանը պետք է հաշվի առնի դա։ Այցիս ընթացքում ադրբեջանիցները կապ էին հաստատել իմ գրասենյակի հետ՝ դժգոհություն հայտնելով, որ այցելել եմ Արցախ առանց իրենց թույլտվության։ Անտրամաբանական եմ համարում այն, որ Ադրբեջանը փորձում է արցախցիներին զրկել արտաքին աշխարհի հետ հարաբերություններ ստեղծելուց»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ներկայացրեց կանադացի խորհրդարանականը։

Կանադայի խորհրդարանի անդամ Ստեֆան Դիոնը Հայաստան է եկել մոտիկից ծանոթանալու սիրիահայ փախստականների խնդրին՝ հնարավոր աջակցություն ցուցաբերելու համար։ Պաշտոնյան նշեց, որ տպավորված է Հայաստան և Արցախ կատարած իր այցից։ «Ուրախ եմ, որ կարողացա անձամբ հանդիպել սիրիահայ փախստականներին և մոտիկից ծանոթանալ նրանց խնդիրներին։ Կանադան պատրաստ է իր օգնությունը ցուցաբերել սիրիահայերին։ Հայ պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում քննարկել ենք, թե ինչպիսի օգնություն պետք է ցուցաբերել, սակայն վաղ եմ համարում կոնկրետ որոշման մասին խոսելը։ Ես խորհրդարանում կներկայացնեմ սիրիահայերի խնդիրների լուծման շուրջ առաջարկությունները, որից հետո կնշենք մեր որոշման մասին։ Կանադան միշտ կողմ է եղել խաղաղությանը և դեմ քիմիական զենքի օգտագործմանը Սիրիայում»,- նշեց Դիոնը։ Թեև խորհրդարանականը ներկայացնում է Կանադայի ընդդիմադիր թևը, սակայն նշեց, որ Սիրիայի հարցով կանադական իշխանությունը միակարծիք է ընդդիմության հետ։

Ստեֆան Դիոնը կանադացի քաղաքական գործիչ է, 1996 թվականից ի վեր Կանադայի խորհրդարանի անդամ՝ ընտրված Մոնրեալի Սեն-Լորան-Կարտիեվիլ հայաշատ ընտրատարածքից։ 2006-2008-ին Դիոնը եղել է Լիբերալ կուսակցության, ինչպես նաեւ պաշտոնական ընդդիմու­թյան ղեկավարխորհրդարանում։ 1996-2003 թվականներինՍտեֆան Դիոնը եղել է Կանադայի Միջկառավարական հարցերի նախարար, 2004-2006 թվականներին՝ բնապահպանության նախարար:

Ստեֆան Դիոնը Կանադայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագովն է: Նա մշտապես օգնել է հայ համայնքին, ինչի համար համայնքը նրան շնորհել է «Պատվավորհայ» կոչումը։ Դիոնը աջակցել է 2002թ. հունիսի 13-ին Կանադայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի որդեգրմանը եւ կողմ քվեար­կել 2004թ. ապրիլի 21-ինխորհրդարանի ստորին՝ Համայնքների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին։

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա