Հատուկ նախագծեր

«Արարատ-73»-40 տարի անց. «Արարատ 73»-ը «աստղերի թիմ էր, աստղային թիմ»

8 րոպեի ընթերցում

«Արարատ-73»-40 տարի անց. «Արարատ 73»-ը «աստղերի թիմ էր, աստղային թիմ»

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արարատ- 73-ի» ապրող հերոս- ֆուտբոլիստներն այսօր կարծես սովորական մարդիկ են, սակայն նրանց աչքերում վերստին փայլում է կարոտը ոչ միայն անցած-գնացած օրերի, հաղթանակների, այլ նաեւ իրենց երիտասարդության հանդեպ, տեսանելի են նրանց պատասխանատվությունն ու հաղթանակի հասնելու ձգտումը:«Արմենպրես»-ի հեղինակային «Արարատ 73» հատուկ նախագծինպատակ է հայկական ֆուտբոլի լեգենդներին «իրենց շարք» բերելու, քառասուն տարիների հեռվից այսօրվա սերնդի և բոլորի անունից երախտագիտություն հայտնելու այդ հաղթանակները պարգևելու համար: Շարքի բոլոր նյութերը` որպես հարցազրույց, ձեւով նման էին, իսկ բովանդակությամբ` տարբեր, որովհետեւ «արարատցիներից» յուրաքանչյուրի հետ հանդիպումները տարբերվում էին իրենց կարոտի խտությամբ:«Արարատ 73»-ը «աստղերի թիմ էր, աստղային թիմ»:

Ով ով, բայց «Արարատ 73»-ի գլխավոր մարզիչՆիկիտա Սիմոնյանըհիշողությունները միշտ թարմ են, ամենայն մանրամասնությամբ հիշում է այդ օրվա բոլոր պահերը: «Ինչպես կարող եմ ես մոռանալ այդ էջը: Մեր տղաները, ես էլ նրանց հետ, ուրախություն պարգեւեցինք մեր ազգին: Հիշողություններ եղել են, կան ու միշտ էլ լինելու են:«Արարատ»-ը նույնպես հարազատ է, քանի որ իմ հայրենիքն է, իմ ժողովուրդն է:

Մարզչական շտաբից` հայկական ֆուտբոլի վաստակաշատ ներկայացուցիչ`ՀարությունՔեհեյանըայսպես է հիշում եզրափակիչ խաղը Կիևի «Դինամո»-ի հետ, կարծես երեկ էր կայացել. «Երբ արդեն վերջին րոպեն էր ընթանում, մտածեցի, որ «ծլկեմ» այստեղից: Երբ փորձեցի պոկվել աթոռից, մի ձեռք ամուր բռնեց ինձ: Սիմոնյանն էր, ասաց. «Նստիր, խաղը դեռ չի վերջացել»: Եվ իմ նստելն ու գոլ խփելը` մեկ եկավ: Հաշիվը հավասարվեց` 1-1:Մեր թիմում եւ, ընդհանրապես, ֆուտբոլում խաղը թիմային է, ինչպես ասում են` մեկը բոլորի համար, բոլորը` մեկի:Հիմա, երբ այդ օրից 40-տարի է անցել, այս սերնդին պիտի խնդրեմ, առաջարկեմ, որ երբեք այդ հաղթանակը չմոռանան»:

Հայկական ֆուտբոլի լեգենդ և մեծատառով ՖուտբոլիստԱրկադիԱնդրիասյաննապրում է ներկայով. ««Արարատ»-ը միայն 73-ը չէ: Կարոտելը չեմ կարոտում, բայց հաճախակի եմ հիշում: Պետք է ապրել այդ ժամանակներով: Հաղթեցինք անցավ-գնաց»:

Մեր հարցազրույցի ժամանակՆիկոլայՂազարյաննայդ օրերի «Արարատ»-ը հիշելիս, մի պահ հուզվեց, հետո հավաքեց իրեն եւ ժպիտը դեմքին ասաց. «Քանի որ շատ համերաշխ թիմ էինք, մենք բոլորս շատ «անուշ» կոլեկտիվ էինք, գիտեինք, որ բոլորս մի գործ ենք անում, խաղին որպես անհատ չէինք մոտենում»:

«Արարատցիների» համար մի յուրօրինակ հենասյուն էր դարպասապահԱլյոշաԱբրահամյանը,ով միշտ զգոն էր, եւ միշտ պատրաստ անգամ 11 մետրանոց հարվածները հետ մղելու. ««Արարատ 73»-ի պես թիմ էլ չի լինի, հենց այդպիսի «Արարատ» չի լինի, որը 70-ական թվականներին հասավ մեծ բարձունքների:Հիմա, «Արարատ» ասելիս, երիտասարդությունս եմ հիշում:Այդ շրջանում բոլորս էինք մեր ուսերին տանում «Արարատ»-ը, ու մնացինք գագաթին»:

Այդ օրվա հերոսը, «Արարատ»-ի Ոսկե ձախլիկը`Լևոն Իշտոյանը,մինչ օրս գյումրեցու համ ու հոտով է պատմում անցած գնացած օրերի մասին. «Այստեղ իր մեծ գործն արեց Նիկիտա Սիմոնյանի ներկայությունը: Չնայած, ինքն համեստորեն ասում է, որ մեր թիմը լավ հիմքերի վրա էր դրված, միեւնույնն է` նա մեզ համար եւ մարզիչ էր, եւ ընկեր էր, եւ խորհրդատու էր:Այո, հիմա էլ նույն կարծիքին եմ, որ հերոսանալու համար պետք է սխրանք գործես: Սպորտում սխրանքը չեմպիոն դառնալն է: Ուզում ես, որ քեզ հիշեն, ուրեմն չեմպիոն դարձիր»:

«Արարատցիների» շարքերում իր ուրույն տեղն ուներ նաեւԱրմեն Սարգսյանը, ով պնդում էր. «Մեր խաղը համեմատում էին բրազիլացիների խաղի հետ»:

Հայերի կողքին «Արարատ»-ում էր նաեւ «ամենահայ» ուկրաինացին`ՍերգեյԲոնդարենկոն,ով այսպես է հիշում այդ հաղթական օրերը. «Մինչ այդ փառահեղ թվականը, մենք հինգ տարում «Արարատ»-ի բոլոր տարիների պարտության «պարտքերը մարեցինք»:

«Արարատցիները» միակարծիք պնդում են, որ իրենց հաղթանակի հիմական գաղտնիքներից մեկը ժողովրդին ուրախացնելն էր: Նրանցից մեկը`ՆորիկՄեսրոպյանը,ասում է հետեւյալը. «Հսկայական Խորհրդային Միությունում հաղթել էինք այնպիսի թիմերի, որոնք արդեն եվրոպական ու միջազգային համբավ ունեին: Ու մեզանից ավելի շատ մեր ազգն էր ուրախանում այդ հաղթանակով:Այո, կարծում եմ, որ մեր միասնությունն էր մեր հաղթանակների գրավականը: Գիտեք` ինչ կուզեի, ինչպես դուք եք մեզ հիշում արդեն 40 տարի անց, այդպես հիշելի մնա մեր այսօրվա հավաքականը»:

Հենց այդ օրերին ծնունդ առած «Արարատ, հուպ տուր» խոսքերը,ՍուրենՄարտիրոսյանիհավաստմամբ, իրենց կրկնակի ոգևորություն ու ուժ էր տալիս.«Կարծում եմ, կարեւորը ոչ թե մեր, այլ ժողովրդի հիշողությունն է: Հիշում եմ երկրպագուների ««Արարատ», հուպ տուր» բացականչություները: Այդ խոսքերը շատ էին մեզ օգնում:Հիշում եմ Լեւոն Իշտոյանին դիմում էինք Իշտո, Նիկոլայ Ղազարյանին «թռչող հոլանդացի». գիտեք` նա շատ արագաշարժ էր, եւ կասեմ` անգամ Օլեգ Բլոխինից: Սերգեյ Բոնդարենկոյին «Բոնդ» էինք ասում, Ջեյմս Բոնդի «պատվին»»:

«Հիմա ավելի եմ արժեւորում մեր նվաճումները: Հսկայական ԽՍՀՄ-ում մեկ մրցաշրջանում դառնալով եւ չեմպիոն, եւ գավաթակիր: Մենք իսկապես արժանի էինք: Եթե մեզ չհաջողվեր գավաթին տիրանալ, վստահ չեմ, որ առաջնության առաջատարը եւս մենք կլինեինք»,-ասում էՍերգեյՊողոսյանըեւ վստահեցնում, որ բոլորն էին խաղում հաղթանակի համար:

Ամենաբարդ, դժվարին, միևնույն ժամանակ թեթև գործը, թիմի ավագՀովհաննեսԶանզանյանիննէր: Նա իրեն վստահ էր զգում տղաների կողքին, բայց գիտեր, որ ինքն իր օրինակով պետք առաջ մղի նրանց. «Չէ, իրարից նեղանալ ու խռովել չկար: Իսկ ես, թիմի ավագ լինելով, հստակ գիտակցում էի, որ պետք է լավ օրինակ լինեմ տղաների համար: Ավագի պարտականությունը նաեւ շատ պարտավորեցնող է: Ինքդ ներքուստ քեզ պատասխանատու ես զգում բոլորի հանդեպ եւ բոլորի փոխարեն:Այժմ ավելի ենք հասկանում ու գնահատում մեր հաղթանակի իսկական արժեքը:Ես փորձում էի իմ օրինակով տղաներին համախմբել: Չնայած մեր տղաներից յուրաքանչյուրն արդեն պրոֆեսիոնալ էր` իր գործի գիտակ»:

Հայկական ֆուտբոլի այդօրերի հաղթանակները վկայում են, որ մեր ֆուտբոլիտսներն իրենց խաղով, մարզադաշտում կարող էին չզիջել անգամ Պելեին: Նրանցից մեկն էլԷդուարդՄարկարովն է, ով արդեն թոշակառու պապիկ դարձած հիշում է. «Նայում եմ հետ եւ.... այն 20 տարեկան տղաների հաղթանակից անցել է 40 տարի... իսկ ինչպե՞ս: Անցած 40 տարիները ինձ համար ակնթարթի նման են անցել»: «Արարատցիները» հիշում էին նաեւ կյանքից վաղաժամ հեռացած խաղընկերներին`Սանասար ԳևորգյանինեւԱլեքսանդր Կովալենկոյին:

«Արարատ»-ը հայկական ֆուտբոլի դեռեւս միակ հաղթական էջն է, մենք իրավունք չունենք այն մոռանալու...իսկ հաղթանակների ակնկալիքներ մենք դեռևս ունենք:

«Արարատցիների» հուշերը երախտագիտությամբ գրի առավ Վարվառա Հայրապետյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում