Մարզային

Գյումրիում կանցկացվի «Կամավորություն հանուն համայնքային առաջընթացի» EXPO-ցուցահանդես

2 րոպեի ընթերցում

Գյումրիում կանցկացվի «Կամավորություն հանուն համայնքային առաջընթացի» EXPO-ցուցահանդես

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում անցկացվելիք «Կամավորություն հանուն համայնքային առաջընթացի» EXPO-ցուցահանդեսի նպատակը Շիրակի մարզում երիտասարդներին ակտիվացնելն ու նրանց հիմնախնդիրներով զբաղվելն է: Այս մասին սեպտեմբեի 24-ին հրավիրված ասուլիսում ասաց ցուցահանդեսի կազմակերպիչ Մարիետա Բաղդասարյանը: «Մենք երիտասարդների շրջանում ներկայացնելու ենք հասարակական կազմակերպությունների գործունեությունը` նրանցհնարավորություն տալով բացահայտել իրենց կարողություններն ու ներուժը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Մարիետա Բաղդասարյանը:

Նա տեղեկացրեց, որ հոկտեմբերի 4-ին Գյումրիում կայանալիք ցուցահանդեսին կմասնակցեն հասարակական կազմակերպություններ Շիրակից, Լոռուց և Երևանից: Ցուցահանդեսի ընթացքում նախատեսված են նաև լրացուցիչ հնարքներ, որոնք առավելագույնս կներկայացնեն մասնակից բոլոր կառույցների գործունեությունը: «Կլինիերիտասարդների հավաքագրում այս կամ այն կազմակերպությունների կողմից` հետագայում նրանց մոտ աշխատանքի անցնելու համար: Կցուցադրվեն նաև սլայդ - շոուներ, որոնք կպատմեն կազմակերպությունների կատարած աշախատանքների մասին»,- նշեց կազմակերպիչը:

EXPO-ցուցահանդեսի ժամանակ մասնակից հասարակական կազմակերպությունները կցուցադրեն նաև իրենց պատրաստած ձեռքի աշխատանքները, ինչպես նաև բուկլետներ, տեղեկատվական թռուցիկներ և իրենց ծրագրերի մասին պատմող տարաբնույթ գրքույկներ:

2013թ-ի հունիսի 30-ին Գյումրին ստացավ «ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք» հավաստագիրը: Գյումրին ընտրելու նպատակը այն դրականորեն ավելի ճանաչված դարձնելն էր, քանի որ այդ քաղաքը հասարակայնության մեջ տպավորված էր որպես երկրաշարժից տուժած քաղաք:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում