ՀՀ Նախագահը պահանջել է լուծել Գյումրու տնակային տնտեսությունների խնդիրը

5 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 20-ին Շիրակի մարզ այցելության շրջանակում խորհրդակցություն է անցկացրել Գյումրիի քաղաքապետարանում` քաղաքի զարգացման ծրագրերի վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` խորհրդակցությունից հետո, լրագրողների հետ հանդիպման ընթացքում Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը հայտնեց, որ երկրի ղեկավարի գլխավոր պահանջն է եղել Գյումրիում տնակների վերացումը:«Նախագահը համապատասխան հանձնարարական տրվեց, և առաջնային խնդիրը բնակիչներին բնակարաններով ապահովման խնդիրն է»,- շեշտեց Ցոլակյանը:

Նրա տեղեկացմամբ` խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել Գյումրիում ընթացող պետական ծրագրերին: Մարզպետի խոսքով` ՀՀ Նախագահը լսել է ապագային միտվածծրագրային առաջարկները և համապատասխան հանձնարարականներ տվել: Հիմանական առաջարկները վերաբերել են կոյուղագծերի կառուցմանը և ճանապարհաշինությանը: Շիրակի մարզպետը նշեց, որ Նախագահն իր գոհուանկությունն է հայտնել ներկայումս մարզում իրականացվող աշխատանքնեիի հետ կապված:

Մանրամասնելով տնակային տնտեսությունների վերացման խնդիրը` Ցոլակյանը նշել է.«Մարդիկ, ովքեր բնակարան են ստանում, պետք է ազատեն տնակները: Սա է այսօրվա թիվ մեկ խնդիրը: Աշխատատեղերի հետ կապված ներդրումների ուղղվածությունը փոխելու խնդիր ունենք և այն քննարկվում է, ունենք աշխատատեղերի ավելացման հետ կապված ծրագրեր»,- հավելեց Ցոլակյանը:

ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը նշեց, որ Աղետի գոտի բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող սոցիալական ուղղվածության մոտ 85.0 միլիարդ արժողությամբ ծրագիրը սկիզբ է առել 2008 թվականին:«Ծրագրի շրջանակում մինչ օրս կառուցվել և անօթեևան ընտանիքներին բաշխվել են 3760 բնակարաններ, ևս 365 ընտանիքների բնակարանային պայմանները բարելավելու նպատակով հատկացվել է ֆինանսական աջակցություն: Նախատեսվում է կառուցել ևս 1315 բնակարաններ, որոնց 608-ը լրացուցիչ տրվող բնակարաններ են»,- ասաց նախարարը: Նրա խոսքով` մոտ 1700 ընտանիքները չեն համապատասխանում ծրագրի չափանիշներին` փաստաթղթեր չներկայացնելու, մահվան, բնակարանային պայմանների բարելավման, հանրապետությունից ընտանիքի ամբողջ կազմով բացակայելու, այլ բնակավայր մշտական բնակությոան փոխադրվելու պատճառով:

Ներկայումս Գյումրու «Մուշ 2» թաղամասում ընթանքում է լրացուցիչ 420-430 և Ախուրյանում 32 բնակարանների շինարարությունը, որն իրականացվում է որպես լրացուցիչ ծրագիր: Հետևաբար, նախարարի գնահատմամբ, առաջացել է շահառուների ճանաչման գործընթացումճշգրտումներ կատարելու անհրաժեշտություն, որով պայմանավորված էլ կառուցապատող «Գլենդեյլ հիլզ» ընկերությունը վերանախագծման աշխատանքներ կատարեց:

Այժմ կարգավորման գործընթացում է «Մուշ 2» և «Անի» թաղամասերում նախորդ տարի շահագործման հանձնված 1756 բնակարանների օդածխատար համակարգի վերափոխման հարցը: «Արտինժեներինգ» ընկերությունը «Մուշ 2» թաղամասի 33 շենքերում սեպտեմբերի 14-իս սկսել է այդ գործընթացը, իսկ հոկտեմբերի 15-ից աշխատանքներ կսկսվեն «Անի» թաղամասի 5 շենքերում: Աշխատանքներն ամբողջութմաբ կավարտվեն նոյեմբերի 1-ին:

Օդածխատար համակարգի վերափոխման հարցն առաջացել էր քաղաքացիների անվտանգության լրացուցիչ միջոցառումների անհրաժեշտությունից ելնելով: Քաղաքաշինության նախարարության կողմից կառուցապատող «Գլենդեյլ հիլզ» ընկերության առջև դրվել էրյուրաքանչյուր տարի սպասարկման կարիք չունեցող, ավելի երկարատեւ օգտագործման ծխատար համակարգեր տեղադրելու խնդիր: Համաձայն ընկերության ներկայացրած ժամանակացույցի` մինչ 2013 թվականի վերջ կավարտվեն շինարարության փուլում գտնվող 360 բակարանների աշխատանքները, իսկ 2014 թվականի առաջին կիսամյակում կավարտվեն 995 բնակարանների աշխատանքները:

Հրավիրված խորհրդակցությանը ներկա էին Շիրակի մարզից ՀՀ Աժ պատգամավորներ, Նախագահի աշխատակազմի, Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի պատասխանատու պաշտոնյաներ:

Հայերեն English Русский

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում