«Զիրվէ»-ի կոտորածի բացահայտումը բանալի կլինի նաև Դինքի սպանության գործի համար. թուրք փաստաբան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին շրջանում Թուրքիայում կատարված սպանությունների բացահայտումըլույս կսփռի պետության կառուցվածքի առանցքային կետերի վրա: Նման կարծիք է հայտնել «Զիրվէ» հրատարակչատան կոտորածի և մինչև վերջերս նաևՀրանտ Դինքի դատավարության փաստաբան ԷրդալԴողանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Դողանը Hurriyet Daily News-ին հայտնել է, որ «Զիրվէ» հրատարակչատան դատավարությունը առանցքային նշանակություն ունի վերջին վաթսուն տարիների Թուրքիայի իրական և խորը պատկերը բացահայտելու տեսանկյունից:

«Հենց«Զիրվէ» հրատարակչատանդատը լուծվի, Թուրքիայի վերջին 60 տարիների պատկերը կբացահայտվի: Կպարզվի, թե ինչպես են կառավարություններն ընկել, ինչպես են գործել ազգային կառույցները և հոգեբանական ինչպիսի քարոզչություն է տարվել», - ասել է նա:

Թուրքիայի Մալաթիա քաղաքում 2007-ի ապրիլի 18-ին «Զիրվէ»ներխուժած թուրքական մի խմբավորման անդամներ սպանել են հրատարակչատան քրիստոնյա 3 աշխատակիցներին՝ կտրելով նրանց կոկորդները։ 2006 թվականիփետրվարի 5-ին Սևծովյան քաղաք Տրապիզոնի եկեղեցում աղոթքի ժամանակսպանվել է Տեր հայր Անդրես Սանտորոն:Իսկ2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլումիր խմբագրած «Ակօս» թերթի խմբագրատանշենքի դիմացսպանվել է հայ լրագրողՀրանտ Դինքը:

Փաստաբանի հաղորդմամբ` «Զիրվէ»-ի դատավարության ժամանակ ներկայացվածվերջին մեղադրական եզրակացությունըպարզ ցույց է տալիս «Էրգենեկոն» ծայրահեղ ազգայնական կազմակերպության կառուցվածքը, որոնց թիրախում են քրիստոնյաները և հատկապես հայերը:

««Զիրվէ» հրատակչության կոտորածը կազմակերպածկառույցը, նույն կառույցն է, որ կանգանած էԴինքի և Սանտորոյի սպանությունների հետևում:Կառավարությունը թիրախի տակ է վերցված, և նրանց նպատակն է քաոս առաջացնել»,-ասել էԴողանը` հայտարարելով, որ այս բոլոր գործերը կապված են Հատուկռազմական գրասենյակի հետ, որը 1955 թվականիսեպտեմբերի 6-7-ը Ստամբուլումկազմակերպել էր հակահունական ցույցերը:

«1955 թվականիկառուցվածքը վերամշակվել է 1990-ականներին` Հատուկ ուժերի հրամանատարության ներքոձևավորվելով այդ կառույցը: Խոսքը վերաբերում է նույն Թուրքիայի ազգային ռազմավարության և պատերազմի բաժնին (TUSHAD), որի մասին հստակ նշվում է «Զիրվէ»-ի սպանությունների գործիփաստաթղթերում»,-ասել է Դողանը:

Հայերեն English

Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք

Արման Թաթոյանը համոզված է, որ հզոր պետություն ունենալու հիմքում հզոր գիտությունն է

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է. Մարկո Ռուբիո

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը