Յոգուրտի օգտագործումը կանխում է շիզոֆրենիայի առաջացումը. հետազոտություն
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան The Great Plains լաբորիատորիայի մասնագետները պարզել են, որ յոգուրտի օգտագործումը հնարավորություն է տալիս կանխել հոգեկան խանգարումները: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով postsovet.ru կայքը, հետազոտողների տվյալներով, ստամոքսում առողջ բակտերիաների ցածր քանակությունը կարող էդառնալ տարատեսակ հոգեկան հիվանդություններիառաջացման պատճառ, որոնց թվում են շիզոֆրենիան եւ աուտիզմը:
Ամերիկյան փորձագետների Nutritional Neuroscience հեղինակավոր հրատարակությունում տեղ գտած հետազոտությունը նկարագրում են այն իրավիճակը, երբ մի դեռահասի պրոբիոտիկների նշանակվումից հետո նրա հոգեկան առողջությունը լիովին վերկանգնվել է:
Փորձագետները հորդորել են մարդկանց կասկածի տակ չդնել առողջ սննդի դերը մարդու հոգեկան առողջության գործում: