ԽՍՀՄ սպորտի վարպետ, կապանյան ֆուտբոլի կենդանի լեգենդ Գրիգոր Համբարձումյանն 80 տարեկան է

3 րոպեի ընթերցում

ԿԱՊԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կապանի մարզադաշտում սեպտեմբերի 14-ին նշվեց կապանյան ֆուտբոլի կենդանի լեգենդ Գրիգոր Դավիթի Համբարձումյանի 80 ամյակը: Անվանի ֆուտբոլիստը, որպես լավագույն խաղացող իրավունք է ունեցել խաղալու ԽՍՀՄ առաջնության «Ա» խմբում: 1959-ին նրան շնորհվել են ԽՍՀՄ սպորտի վարպետի, իսկ 1961-ին` Խորհրդային Միության ֆուտբոլի «Լավագույն աջ պաշտպան» պատվավոր կոչումները: Գրիգոր Համբարձումյանը, աշխարհահռչակ ֆուտբոլիստների հետ խաղացել է ԽՍՀՄ գլխավոր հավաքականում: 1966թ.-ին նա արժանացել «Հայաստանի վաստակավոր մարզչի» կոչման: ՀՀ-ում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում մեծ ներդրան համար եւ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ Գրիշա Համբարձումյանը պարգեւատրվեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հուշամեդալով: «Լինելով Համբարձումյանների ընտանիքի լավագույն բարեկամ, նախարարը եկող շաբաթ անձամբ նրան կհանձնի հուշամեդալը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շնորհավորական խոսքում ասաց հանդիսությանը մասնակից, նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Նունե Պետրոսյանը:

«Գրիգոր Համբարձումյանը եզակի կապանցիներից է, որին մեր քաղաքում, գրեթե, բոլորն են ճանաչում: Նա ժամանակին իր ծանրակշիռ խոսքն է ասել ֆուտբոլի պատմության էջերում: Այսօր արդեն արժանին պետք է մատուցել եւ մեծարել նրան», - ասաց Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը եւ Կապանում սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար` ծննդյան 80 ամյակի կապակցությամբ Գրիգոր Համբարձումյանին արժանացրեց պատվոգրի եւ դրամական պարգեւի:

ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից եւս Գրիգոր Համբարձումյանը պարգեւատրվեց «Վարազդատ Արշակունի» մեդալով եւ ստացավ դրամական պարգեւ: Հատկանշական է, որ հոբելյարն օլիմպիական բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, ջրացատկորդ Դավիթ Համբարձումյանի հայրն է: Այսօր մարզաշխարհում իր հաստատուն քայլերհն է կատարում նաեւ Գրիգոր Համբարձումյանի թոռը` ՀՀ ֆուտբոլի երիտասարդական հավաքականի եւ Կապանի «Գանձասար» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Ալեն Համբարձումյանը: Մինչ մեծարման հանդիսությունը Կապանի մարզադաշտում կայացավ Գանձասար-Ալաշկերտ ֆուտբոլային թիմերի խաղը, որն ավարտվեց 9-2 հաշվով` Գանձասարի հաղթանակով: Այս հաղթանակը Գանձասարը նվիրեց Գրիոր Համբարձումյանին, ում, չնայած պատկառելի տարիքին, վստահվել է ակումբի գլխավոր գործադիր տնօրենի խորհրդականի պաշտոնը:

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ