Ձեր ողջ կյանքը արժանի և անձնվեր ծառայություն է մշակույթի մեծ գործին. Սերժ Սարգսյանն ընդունել է Յուրի Բաշմետին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ականավոր ալտահար, դիրիժոր, մանկավարժ և հասարակական գործիչ, «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախմբի և «Նոր Ռուսաստան» սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Յուրի Բաշմետին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Յուրի Բաշմետը Հայաստան է ժամանել «Երևանյան հեռանկարներ» 14-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում և մասնակցելու է նաև Արամ Խաչատրյան համերգասրահում իր 60-ամյա հոբելյանին նվիրված համերգին:

Նախագահը բարձր է գնահատել Յուրի Բաշմետի գործունեությունը և հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած ավանդի, համաշխարհային երաժշտարվեստի բնագավառում ունեցած նրա մեծ վաստակի համար Յուրի Բաշմետին պարգևատրել Պատվո շքանշանով: «Ես համարում եմ, որ Ձեր ողջ կյանքը արժանի և անձնվեր ծառայություն է մշակույթի մեծ գործին: Դուք Ձեր արվեստով միավորում եք մարդկանց: Իրականում դա շատ կարևոր է, առավել ևս ժամանակակից աշխարհում, երբ կան բազում խնդիրներ»,-ասել է Նախագահը և շնորհակալություն հայտնել Յուրի Բաշմետին հայ ժողովրդի համար և՛ դժվարին, և՛ ուրախության պահերին մշտապես նրա կողքին լինելու և սատարելու համար:

Անվանի արվեստագետը մեծ պատիվ է համարել Հայաստանի Հանրապետության կողմից նման բարձր պարգևի արժանանալը և շնորհակալություն հայտնել գնահատանքի ու ջերմ խոսքերի համար:

Հայերեն English Русский

Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում Սեուտայից վերադարձել են Մարոկկո

Ըմբիշ Սամվել Տերտերյանը դարձել է Մ20 տարեկանների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

Իսրայելական ինքնաթիռներն ու հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային բնակավայրերին

Իրաքը գնահատել է Սիրիայի տարածքով անցնող և Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղի արժեքը

ՀՀ վարչապետի հանձնարարականով՝ Ճանապարհային դեպարտամենտը յուրաքանչյուր տարի Գյումրիում նախատեսում է նորոգել 25 կիլոմետր ճանապարհ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը աշխատանքային այցով Շիրակի մարզում էր

Գերմանիայի բանակն օգնում է մարել անտառային հրդեհը Բելգիայում, որը բռնկվել է գերմանական սահմանի մոտ

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը Նեթանյահուին մեղադրել է Գազայում կարգավորման գործընթացը տապալելու փորձի մեջ

ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք, որոնց հետևանքով պետությանը հասցվել է 1,4 միլիարդ դրամի վնաս

Ստուգումներ են ընթանում «Արտ Լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում. երկուսում հայտնաբերվել են խախտումներ