Մարզային

ՀՀ-ում Լեհաստանի դեսպանը մասնակցել է Բջնիի վերանորոգված մսուր-մանկապարզետի վերաբացմանը

1 րոպեի ընթերցում

ՀՀ-ում Լեհաստանի դեսպանը մասնակցել է Բջնիի վերանորոգված մսուր-մանկապարզետի վերաբացմանը

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին սեպտեմբերի 10-ին ներկա է գտնվել Կոտայքի մարզի Բջնի համայնքում վերանորոգված մսուր-մանկապարզետի վերաբացմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատան մամուլի ծառայությունից, մանկապարտեզի վերանորոգման աշխատանքները կատարվել են «Լեհական օգնության» ծրագրի շրջանակներում: Բջնիի մանկապարտեզի վերանորոգումը մեկն է այն տաս զարգացման ծրագրերից, որոնք իրականցվել են Հայաստանում Լեհաստանի դեսպանության աջակցությամբ:

Բջնին Հայաստանի հնագույն բնակավայրերից մեկն է, որն ունի շուրջ 3000 բնակիչ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում