Հրաչյա Հարությունյանն ընդունել է մեղքը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պոդոլսկում տեղի ունեղած ավտովթարի մեջ մեղադրվող Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանն ընդունել է իր մեղքը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

«Հարությունյանն այսօր ցուցմունք է տվել՝ ընդունելով իր մեղքը։ Խուսափելով իր դիմաց գտնվող ավտոմեքենաներին բախվելուց՝ նա կայացրել այդ պահին դատարկ հակադարձ երթևեկության ուղիով ընթանալու սխալ որոշում։ Հարությունյանը հայտնել է, որ մանրախճով բեռնված «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը չի արգելակվել և ընթացել է մեծ արագությամբ»,- հայտնել է փաստաբան Ռուբեն Մարգարյանը։

««Առանց արգելակների» ընթացող ինքնաշեն մեքենան չի կարողացել կանգնել, ինչի պատճառով էլ վարորդը որոշել է շրջանցել առջևից եկող մեքենան, քանի որ ճանապարհի այդ հատվածը դատարկ է եղել։ Փաստացի, նրան հաջողվել է դա` ղեկը լտրուկ թեքելով ձախ, մեքենան կողաշրջվել է, սակայն նրան չի հաջողվել խուսափել ավտոբուսի հետ վթարից։ Հարությունյանը ավտոբուսը տեսել է վերջին ակնթարթին, երբ «ԿամԱԶ»-ի անվադողն արդեն օդում էր»,- ասել է փաստաբանը։

Մարգարյանի խոսքով՝ իր պաշտպանյալը ցավում է տեղի ունեցածի համար։ «Նա ներողություն է խնդրում զոհերի և վիրավորների հարազատներից, և ընդունում է, որ չի կարող փոխհատուցել իր մեղքը»,- նշել է Մարգարյանը։

Նրա խոսքով` ներկայում Հարությունյանը ցանկանում է հետաքննության մարմնի հետ պարզել ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառները, որպեսզի «այլ վարորդներ իմանան այդ մասին եւ նմանատիպ իրավիճակում սխալ որոշումներ չընդունեն»:

Հրաչյա Հարությունյանին մեղադրանք է առաջադրված «Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում, որն անզգուշությամբ հանգեցրել է երկու եւ ավելի մարդկանց մահի» հոդվածով: Այդ մեղադրանքով առավելագույն մեղադրանքը նախատեսում է մինչեւ 7 տարի բանտարկություն եւ 3 տարով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկում։

Հուլիսի 13-ին` ժամը 13:00-ին, «Նոր Մոսկվա»-ում` Պոդոլսկ գյուղի մոտակայքում, մանրախճով բեռնված «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար մեքնենան դուրս է եկել ճանապարհից և բախվել Պոդոլսկից Կուրիլովո գնացող «ԼիԱԶ» ավտոբուսին` այն բաժանելով երկու մասի: Ավտովթարի արդյունքում զոհվել է 18 մարդ և ավելի քան 30-ը վիրավորվել են: Հրաչյա Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ: Նրա նկատմամբ կիրառվել է երկամսյա կալանք: Նրան դատարան էին տարել կանացի խալաթով:

ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը Հրաչյա Հարությունյանի գործով Մոսկվա էր մեկնել հուլիսի 21-ին: Նա գործը քննարկելու էր Հարությունյանի փաստաբանների հետ: Մոսկվայի ոստիկանական բաժանմունքի քննիչը հուլիսի 22-ին սկսել է Հրաչյա Հարությունյանի հարցաքննությունը։

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա