2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Պրահայի «Էդեն Արենա»-ում հաղթեց Չեխիայի հավաքականին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հանդիպման մեկնարկում տպավորություն էր ստեղծվել, որ Վարդան Մինասյանի սաները չեն գտնում իրենց խաղը, իսկ չեխերը խաղում են առաջին համարով: Սակայն կազմակերպված հակագրոհներից մեկի ժամանակ գնդակը հեռահար հարվածով Պետեր Չեխի դարպասը ուղարկեց Կառլեն Մկրտչյանը: Թիմերը հանգստի գնացին 0-1 հաշվով` հօգուտ Հայաստանի հավաքականի: Երկրորդ կեսում մեր հավաքականի ֆուտբոլիստները սկսեցին ավելի երկար տիրել գնդակին եւ վստանգավոր գրոհների կազմակերպել: Հանդիպումը վնասվածքի պատճառով հնարավորութուն չունեցավ շարունակել Ռոման Բերեզովսկին: Նրան փոխարինեց Գեւորգ Կասպարովը: Վերջինս դաշտ մտնելուց մի քանի րոպե անց ստիպված եղավ գնդակը հանել սեփական դարասից: Ռոսիցկու հարվածից հետո գնդակը, դիպչելով Վարազդատ Հարոյանին, հայտնվեց դարպասում` 1-1: Չէր ստացվում նաեւ Յուրա Մովսիսյանի խաղը, ով երկու անգամ գրեթե միայնակ հայտնվելով դարպասապահի առջեւ` չկարողացավ դարպասը գրավել: Սակայն խաղավարտից րոպե առաջ մեր հավաքականին հաղթանակ պարգեւեց Գեւորգ Ղազարյանի խփած գնդակը:
Այս խաղից հետո Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ունի 9 միավոր: Սեպտեմբերի 10-ին ազգային հավաքականը Երեւանում կհյուրընկալի Դանիայի հավաքականին: