Խճանկար

Samsung ընկերությունը ներկայացրել է էլեկտրոնային նորույթ՝ «խելացի ժամացույց»

1 րոպեի ընթերցում

Samsung ընկերությունը ներկայացրել է էլեկտրոնային նորույթ՝ «խելացի ժամացույց»

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Samsung ընկերությունը ներկայացրել է էլեկտրոնային նորույթ՝ «խելացի ժամացույց», հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: Սարքը կաշխատի Android պլատֆորմով սմարթֆոնի հետ համատեղ, գունավոր էկրանին կարտացոլվեն հաղորդագրություններ, իսկ ժամացույցը կարելի է օգտագործել ձայնային զանգեր իրականացնելու եւ հավելվածներ գործարկելու համար:

Թողարկելով Galaxy Gear սարքը՝ Samsung-ն առաջ է անցել այնպիսի ընկերություններից, ինչպիսիք են Microsoft-ը, Apple-ը եւ Google-ը, որոնք, ըստ որոշ տեղեկությունների, նույնպես մշակում են սեփական «խելացի ժամացույցներ»:

Ընկերությունը գաջեթը որակել է «նորաձեւության բարձրակետ»: Սակայն վերլուծաբանները նախազգուշացնում են, որ ժամացույցի ֆունկցիոնալությունը մինչեւ Galaxy Andriod շարքի հեռախոսների աքսեսուարի մակարդակ սահմանափակելու որոշումը կարող է էապես նվազեցնել դրա գրավչությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում