Մարզային

Լեւոն Անանյանի մահը շիրակցի գրողների համար անդառնալի կորուստ ու ցավ է

1 րոպեի ընթերցում

Լեւոն Անանյանի մահը շիրակցի գրողների համար անդառնալի կորուստ ու ցավ է

ԳՅՈՒՄՐԻ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ.թղթ.Արմենուհի Մխոյան): Հայստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի մահը շիրակցի գրողների համար անդառնալի կորուստ ու ցավ է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ գրողների միության Շիրակի մարզային մասնաճյուղի նախագահ Անդրանիկ Կարապետյանը: Նա իրենց կառույցի ձեռքբերումները հենց Լեւոն Անանյանի հետ կապեց: «Այն, ինչ այսօր արդեն շիրակցի գրողներն ունեն, մեր ավագ գրչակից ընկերոջ շնորհիվ է: Նա միշտ մեր կողքին էր: Մեզ հետ կիսում էր մեր խնդիրները ու փորձում դրանք լուծել: Լեւոնի շնորհիվ երբեւէ սեփական տանիք չունեցող մեր կառույցն արդեն սեփական տարածք ունի, էլ չեմ խոսում հրատարակված բոլոր գրքերի մասին: Նա դեռ շատ անելիքներ ուներ: Եթե երբեւէ խոսելու եւ արտահայտվելու խնդիր չեմ ունեցել, այս պահին չեմ կարող ցավն ու վիշտը ներկայացնել: Անհնար է այս պահին խոսել մի մարդու մասին, ով ոչ միայն լավ ղեկավար է եղել, այլ նաեւ լավ ընկեր ու հարազատ մարդ»,-ավելացրեց Անդրանիկ Կարապետյանը:

Երեւանում սեպտեմբերի 2-ին 67 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում