Թյուրքական պետությունները թուրանական ընդհանուր բանակ են ստեղծում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական եւ ադրբեջանական մամուլում թյուրքական պետությունների մասնակցությամբ նոր թուրանական ընդհանուր բանակի ստեղծման հետ կապված լուրեր են շրջանառվում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ըստ այդ լուրերի` թյուրքական 4 պետությունների` Թուրքիայի, Ադրբեջանի, Ղրղզստանի եւ Մոնղոլիայի մասնակցությամբ Բաքվում գաղտնի կերպով Թուրանի բանակ է ստեղծվել: Նշվում է, որ Թուրանի բանակը գործելու է ՆԱՏՕ-ի նման:

«Ադրբեջանում առաջին փուլում 4 թյուրքական պետությունների մասնակցությամբ միացյալ թյուրքական բանակ (Թուրանի բանակ) է ստեղծվել: Թուրանի բանակը գործելու է ՆԱՏՕ-ի նման: Նորաստեղծ թուրանական բանակը, անհրաժեշտության դեպքում` միավորելով իր բոլոր ուժերը, զենքի ուժով դիմակայելու է թյուրքական պետություններին սպառնացող արտաքին ուժերին: Թուրանի բանակի մյուս պարտականությունն էլ մահմեդական երկրների անվտանգությունն ու աշխարհում խաղաղությունը պահպանելն է լինելու: Թուրանական բանակը միավորելու է իր բոլոր հնարավորությունները մի շարք ռազմական ոլորտներում, ինչպիսիք են զարգացած զենքի արտադրությունը, հակահրթիռային պաշտպանությունը, հեռահար գործողության հռթիռները, մարտական ինքնաթիռները, մարտական նավերը, ուղղաթիռները եւ անօդաչու թռչող սարքերը: Առաջին փուլում Թուրանի բանակին միացել են Թուրքիան, Ադրբեջանը, Ղրղզստանը եւ Մոնղոլիան: Թուրանի բանակի առաջին նախագահությունը միաձայն` մինչեւ 2014 թ-ի վերջը հանձնվել է Թուրքիային: Հետո այն փոխանցվելու է Ղրղզստանին: Աշխարհի 7 թյուրքական պետություններից 4-ի կողմից ստեղծված Թուրանի բանակն իր 2 մլն 800 հազար զինվորներով բավարար է ինչպես Իսրայելին, այնպես էլ բազմաթիվ այլ երկրների վախեցնելու համար եւ այն կդառնա աշխարհի ամենահզոր բանակը», -նշում է թուրքական մամուլը:

Հայերեն

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները

Պատրաստվում ենք տնտեսական մի շարք ուղղություններով համագործակցությունը խորացնելու առաջարկներ ներկայացնել ՌԴ-ին. Նիկոլ Փաշինյան

Ռուսական ռազմաբազայի ներկայության կարիքը Հայաստանի Հանրապետությունը չի տեսնում. Փաշինյան

Վարչապետը ներկա է գտնվել Հանրային հեռուստաընկերության հիմնադրման և հայկական հեռուստատեսության 70-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը

ՏԻՄ ընտրությունների ընթացքում ստացվել է ենթադրյալ իրավախախտումների 11 հաղորդում. ՆԳՆ

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում են տեղումներ

ՄԻՊ-ն ուղերձ է հղել կին իրավապաշտպանների միջազգային օրվա առթիվ

Նոր կենսաչափական փաստաթղթերի ճանաչման հետ ընտրատեղամասերում տեխնիկական խնդիր չկա. ՆԳՆ

ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 3 ահազանգ. ՆԳՆ

Տավուշի մարզի Բերդ համայնքում գործարկվելու է էլեկտրաշչակ