Մարզային

Թիվ 38 ընտրատարածքից ԱԺ պատգամավորի 5 թեկնածուներից մեկն ինքնաբացարկի է դիմել

1 րոպեի ընթերցում

Թիվ 38 ընտրատարածքից ԱԺ պատգամավորի 5 թեկնածուներից մեկն ինքնաբացարկի է դիմել

ԿԱՊԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում սեպտեմբերի 29-ին կայանալիք Աժ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններին առաջադրված հինգ թեկնածուներից մեկը` անկուսակցական Տիգրան Սարգսյանն, օգոստոսի 20-ին ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ընտրատարածքային ընտրական հանձաժողով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է թիվ 38 ԸԸՀ-ի քարտուղար Ռամելա Հակոբյանը:

Տիգրան Սարգսյանն ինքնառաջադրվել էր եւ որպես պատգամավորի թեկնածու դեռեւս չէր գրանցվել հանձնաժողովի կողմից: Այսպիսով, Կապանի եւ Մեղրիի տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքից ԱԺ պատգամավորի համար պայքարը շարունակում են ՀՀԿ-ից առաջադրված Արմեն Կարապետյանը, «Ժառանգություն»-ից` Սամվել Հայրապետյանը, ինքնաառաջադրվածներ Պավլիկ Սարգսյանն ու Վահրամ Հովհաննիսյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում