Աչքի տեսողությունը հնարավոր է ստուգել սմարթֆոնի օգնությամբ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի հիգիենայի եւ տրոպիկական բժշկության դպրոցի հետազոտողները ծրագրավորել են աչքի հիվանդություններին ուսումնասիրման հետաքրքիր համակարգ, որն արդեն փորձարկվել է շուրջ 5 հազար մարդկանց շրջանում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով telegraf.com-ը, Peek ( Portable Eye Examination Kit բառի կրճատմամբ) մեթոդը հնարավորություն է տալիս օգտագործել սմարթֆոնի տեսախցիկը` աչքի սկանավորում իրականացնելու համար: Սմարթֆոնի վրա ցուցադրվող տարբեր մեծության տառերի միջոցով էլ հնարավորություն է ընձեռվում արձանագրել տեսողության անկումը` առավել արդյունավետ ախտորոշելով աչքի այս կամ այն հիվանդությունը:

Թեեւ,փորձագետների պնդմամբ, իրենց նախագծված մեթոդն արդյունավետ է, իրենք հորդորում են տեսողական խնդիրների առկայության դեպքում դիմել մասնագետի:

Հայերեն Русский