Թիվ 38 ընտարտարածքում Աժ պատգամավորի մանդատի համար կպայքարի 5 թեկնածու
1 րոպեի ընթերցում

ԿԱՊԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Օգոստոսի 15-ին ժամը 18.00-ին ավարտվեց Կապանի եւ Մեղրիի տարածաշրջաններն ընդգրկող` Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում սեպտեմբերի 29-ին կայանալիք ՀՀ Աժ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում թեկնածուների առաջադրման ժամկետը: Ըստ ԸԸՀ-ի քարտուղար Ռամելա Հակոբյանի «Արմենպրես»-ին տրված տեղեկատվության` ընտրություններին որպես ԱԺ պատգամավորի թեկնածու մասնակցելու համար համձմաժողովին հայտ է ներկայացրել 5 քաղաքացի, որից երկուսին առաջադրել են կուսակցությունները:
ՀՀԿ-ից առաջադրվել է Կապանի նախկին քաղաքապետ, Սյունիքի մարզպետի խորհրդական, ՀՀԿ-ական, 1954թ.-ին ծնված Արմեն Կարապետյանը:
«Ժառանգություն»-ից առաջադրվել է ազատամարտիկ, կուսակցության` Կապանի տարածքային կառույցի ղեկավար, 1954թ.-ին ծնված Սամվել Հայրապետյանը, ինքնաառաջադրվել են անկուսակցական, կենսաթոշակառու, 1948թ.-ին ծնված Պավլիկ Սարգսյանը, անկուսակցական, «Կապանի ՀՀԳ» ՍՊԸ տնօրեն, 1968թ.-ին ծնված Վահրամ Հովհաննիսյանը եւ անկուսակցական, 1972թ.-ին ծնված Տիգրան Սարգսյանը:
Թեկնածուների գրանցման ժամկետ է սահմանված օգոստոսի 15-25-ը: