Մարիո Բրունելլոն «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա մենահամերգով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալացի հռչակավոր թավջութակահար Մարիո Բրունելլոն Երևանյան 7-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 4-ին կներկայանա մենահամերգով: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ Բրունելլոն կկատարի Յոհան Սեբաստիան Բախի թիվ 1 և 3 Սյուիտները, Ջիովաննի Սոլիմայի Lamentatio և Alone ստեղծագործությունները: Բացի մենահամերգից` Բրունելլոն հոկտեմբերի 6-ին ելույթ կունենա ՀՊՖՆ-ի հետ և կկատարի Մյասկովսկու Թավջութակի կոնցերտը: Համերգային երեկոյի ժամանակ ելույթ կունենա նաև դաշնակահար Անահիտ Չաուշյանը, ով կներկայացնի Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը:

Մարիո Բրունելլոն ավարտել է Վենետիկի կոնսերվատորիան: 1986 թվականին ստացել է իր առաջին մրցանակը` Մոսկվայի Չայկովսկու անվան մրցույթում: 1994 թվականին հիմնադրել է Archi Italiana նվագախումբը, որի հետ պարբերաբար ելույթներ է ունենում Իտալիայում և արտասահմանյան բազմաթիվ երկրներում: Ելույթ է ունեցել այնպիսի դիրիժորների հետ, ինչպիսիք են Աբադոն, Մուտին, Բիչկովը, Գերգիևը և այլք: Բրունելլոն նվագում է 17-րդ դարում ստեղծված Մաջինիի ջութակով: Սովորաբար համերգների ժամանակ նա օգտագործում է ինտերակտիվ մեթոդներ, որոնք միավորում են երաժշտությունը, տեքստը և գեղարվեստական կերպարները: Դասավանդում է Սիենայի Կիջի ակադեմիայում: Բացի երաժշտությունից, իտալացի թավջութակահարը հետաքրքրված է գրականությամբ, փիլիսոփայությամբ, գիտությամբ և թատրոնով:

Հայերեն English

Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը

Երևանում մեկնարկել են մի շարք մանկապարտեզների նոր շենքերի կառուցման աշխատանքները

Ավինյանը հանձնարարել է մինչև աշուն Երևանում իրականացնել ավտոբուսային երկու հիմնական ուղեգծերի կահավորումը

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է «Հայաստան» դաշինքի կողմից ընտրակաշառք տալու դեպքեր

Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի սահմանի մոտ վերջին սահմանափակումների վերացման մասին

«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր

Երևանի քաղաքապետը կարևորել է նախանշված ժամկետներում Կիևյան կամրջի վերանորոգումն ավարտելը

ՀՀ ՏԿԵ փոխնախարարը հանդիպել է ընդերքօգտագործող ընկերությունների ներկայացուցիչների հետ

Ավինյանը հանձնարարեց հավաքել առանց արտոնագիր գործող ինքնասպասարկման տերմինալները

Հաքան Ֆիդանը դժվարություններ է կանխատեսել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում