Հասարակական

Շառլ Ազնավուրը կօժանդակի լիբանանահայերի բարեգործական նախաձեռնությանը

1 րոպեի ընթերցում

Շառլ Ազնավուրը կօժանդակի լիբանանահայերի բարեգործական նախաձեռնությանը

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը կսատարի լիբանանահայերի նշանավոր ոսկերչական «Եփրեմ» հաստատության բարեգործական նախաձեռնությանը:

Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով Ռամկավար ազատականների պաշտոնաթերթը Բեյրութում, «Եփրեմ» հաստատությունը ոսկե ադամանդակուռ ապարանջան է թողարկել, որի վրա խաչքար է պատկերված: Նախաձեռնությունը բարեգործական նպատակ է ունի. «Խաչքար» ապարանջանի վաճառքից ստացված հասույթի 5 տոկոսը կտրամադրվի հայկական դպրոցների օգնության հիմնադրամին:

Հայ, ինչպես նաեւ օտար գնորդների ուշադրությունը ապարանջանի վրա սեւեռելու համար «Եփրեմ» հաստատության ներկայացուցիչները կապ են հաստատել Շառլ Ազնավուրի հետ, ով ողջունել է նախաձեռնությունը եւ խոստացել բոլոր հնարավոր եղանակներով աջակցել բարեգործությանը՝ հայկական դպրոցներին օգնելու համար:

Ոսկյա ապարանջանը պարուրված է հայկական այբուբենով, ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի խոսքերով եւ թանկարժեք քարերով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում