ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: YouTube-ի սեփականատերերը մարտահրավեր են նետելVine-ին և Instagram-ին`շուկա հանելով իրենց նոր`տեսանյութերի խմբագրման և հրապարակմանMixBit անվճարհավելվածը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելովThe New York Times-ը, օգոստոսի 8-ից հավելվածնApp Store-ում հասանելի էiOS-ի օգտատերերի համար, իսկ Android տարբերակը նախատեսվում է թողարկել առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում:
Նոր հավելվածը թույլ է տալիս մեկ վայրկյանից մինչև ընդհանուր մեկ ժամ տևողությամբտեսահոլովակներ նկարահանել, խմբագրել և տարածել անմիջապես բջջայինհեռախոսից:
MixBit-ով տարածվող առանձին տեսահոլավակների թույլատրվող տևողությունը մինչև 16վայրկյան է` ի տարբերությունInstagram-ի, որ մինչև 15 վայրկյանի հնարավորություն է տալիս, և Vine-ի` ընդամենը 6 վայրկյան: Առանձին նկարահանված տեսահոլովակները կարելի խմբագրել և մեկտեղել մի տեսանյութ: Ըդհանուր առմամբ`MixBit-ի պահոցումհնարավոր է զետեղել մինչև256 տեսահոլովակ: Ավելին` հավելվածից օգտվողները կարող են տեսահոլովակներ վերցնել այլ օգտատերերից և կցել իրենց սեփական տեսանյութին: