Խճանկար

Բրիտանիայում տղամարդիկ կանանցից ավելի շատ գումար են ծախսում կոշիկ գնելու համար

2 րոպեի ընթերցում

Բրիտանիայում տղամարդիկ կանանցից ավելի շատ գումար են ծախսում կոշիկ գնելու համար

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական Mintel հետազոտական ընկերության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ չնայած «կոշիկների նկատամամբ կանանց մոլուցքի» վերաբերյալ տարածված կարծարատիպին, Մեծ Բրիտանիայում ուժեղ սեռի ներկայացուցիչները կանանցից ավելի շատ գումար են ծախսում կոշիկ գնելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ն, ուսումնասիրությունների համաձայն, 2012թ.-ին 25-34 տարեկան բրիտանացի տղամարդիկ միջինում մոտ 178 ֆունտ ստեռլինգ (270 ԱՄՆ դոլար) են ծախսել լոշիկ գնելու համար, այնինչ նույն տարիքային խմբի կանայք` ընդամենը 171 ֆունտ ստեռլինգ (256 ԱՄՆ դոլար):

Տարբերությունն ավելի զգալի է 16-24 տարեկանների շրջանում, որտեղ արական սեռի ներկայացուցիչները տարեկան15 տոկոսով ավելի գումար են ծախսում կոշիկի գնելիս, քան հասակակից աղջիկները:

Իսկ 35-44 տարիքային խմբում հարաբերակցությունը, համապատասխանաբար, 235/207 ԱՄՆ դոլար է կազմում:

Հետազոտական ընկերության փորձագետ Ռիչարդ Քուփի կարծիքով` ստացված արդյունքները վկայում են, որ տղամարդկանց մոտ իրենց արտաքինն ու ապրելակերպը բարելավելու ցանկությունը համատարած բնույթ ստանալու միտում ունի: «Ժամանակակից հասարակությունում «տղամարդկությունը» սահմանող բնութագրիչներ են դարձել հպարտությունը և ինքնավստահությունը», - ասել է փորձագետը` հավելելով,որ երիտասարդ տղամարդիկ սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել իրենց արտաքինին և ավելի շատ ժամանակ անցկացնել հայելու առաջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում