Մարզային

Կապանում կկանգնեցվի Հայոց Ցեղասպանության ճանաչման գործում ներդրում ունեցած հայորդիների հիշատակի հուշարձան

1 րոպեի ընթերցում

Կապանում  կկանգնեցվի Հայոց Ցեղասպանության ճանաչման գործում ներդրում ունեցած հայորդիների հիշատակի հուշարձան

ԿԱՊԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ Կապանի քաղաքապետարանը նախատեսել է համայնքի տարածքում կանգնեցնել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ներդրում ունեցած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձան: Այն տեղադրվելու է Բաղաբուրջի հուշահամալիրում` 1915թ.-ի ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ:

«Կառուցվելիք հուշարձանը պետք է ունենա պատմական հիշողությունը արթնացնող, կրթող ու դաստիարակող դեր: Այն պետք է հավերժացնի ցեղասպանության ճանաչման համար թե’ մահապարտի ուղին ընտրած տղաների, եւ թե այդ գործում աչքի ընկած գործիչների հիշատակը: Կառույցի խորհրդանիշերը պետք է լինեն խորապես ազգային, առաջ բերեն հայրենասիրության ու հպարտության զգացում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Կապանի քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Արմեն Ստեփանյանը: Հուշարձանի բարձրությունը նախատեսվում է մինչեւ 4 մ, երկարությունը 3մ, լայնությունը` 4,6մ: Քաղաքապետարանը հայտարարել է հուշարձանի նախագծերի մրցույթ, որին բավականին թվով հայտեր արդեն ստացվել են:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում