Երևանյան բեսթսելլեր

Երևանյան բեսթսելլեր 29. հանգստյան սեզոնին ընթերողները նախընտրել են արտասահմանցի հայտնի գրողների ստեղծագործությունները

8 րոպեի ընթերցում

Երևանյան բեսթսելլեր 29. հանգստյան սեզոնին ընթերողները նախընտրել են արտասահմանցի հայտնի գրողների ստեղծագործությունները

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՕՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանյան գրախանութներում հանգստի սեզոնի հետ կապված փոքր-ինչ նվազել է գրքի վաճառքը: Գրախանութների մենեջերները վստահ են, որ սեպտեմբերից այն կրկին կակտիվանա՝ շարունակելով սահմանել ռեկորդային ցուցանիշներ: «Արմենպրես»լրատվական գործակալության հեղինակային «Երևանյան բեսթսելլեր» նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հուլիսի վերջին շաբաթվա ընթացքում մայրաքաղաքի յոթ գրախանութներում գրանցված վաճառքը:

Վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է բրազիլացի գրող Պաուլո Կոելյոյի «Ալքիմիկոսը» վեպը, որն աշխարհի 117 երկրներում 67 լեզուներով թարգմանված բացառիկ գրքերից է: Վեպը շարունակում է մնալ Բրազիլիայում ամենաշատ վաճառված գիրքը և համարվում է Գինեսի ռեկորդակիր: «Ալքիմիկոս»-ի վաճառված օրինակների քանակը գերազանցում է պորտուգալերեն գրված որևէ այլ գրքի վաճառված օրինակների քանակին:

Երկրորդ հորիզոնականում կոլումբացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» վեպի` 2010թ-ին Հովհաննես Այվազյանի կողմից ռուսերենից թարգմանված տարբերակն է: Այն լայն ճանաչում է գտել նաև Հայաստանում` շատ հաճախակի հայտնվելով բեսթսելլերների շարքում: Սրան հաջորդում է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը:Այն հանրությանը հայտնի է նաև «Նարեկ» անունով և միջնադարյան հայ ամենաճանաչված ու կարդացված ստեղծագործությունն է: «Նարեկ»-ն այն բացառիկ գիրքն է, որն ամեն շաբաթ եղել է գործակալության վարկանիշային աղյուսակում:

Ադրբեջանցի ժամանակակից գրողԱքրամ Այլիսլիի` «Գրաբեր» հրատարակչության«Քարե երազներ» վեպ-ռեքվիեմն այս շաբաթ չորրորդ հորիզոնականում է: Գիրքը պատմում է 1989-ին Բաքվում և 20-րդ դարասկզբին Ագուլիսում ադրբեջանցիների կազմակերպած հայկական ջարդերի մասին: Այն շատ մեծ հաջողություն ունեցավ Հայաստանում` փոխարենը Ադրբեջանում արժանանալով քարկոծման: Գրքի հրատարակության պատճառով գրողի ընտանիքի անդամները շատ կարճ ժամանակահատվածում դարձան գործազուրկ, իսկ 2013 թ-ի փետրվարին Այլիսլին Ադրբեջանի նախագահի հրամանագրով զրկվեց «Ադրբեջանի ժողովրդական գրող» կոչումից ու պետական կենսաթոշակից:

Հինգերորդ հորիզոնականում մոսկվաբնակգրող Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»անատոլիական պատմությունն է: Գիրքը հեղինակի երկրորդ ծավալուն վեպն է, որտեղ նկարագրվում են հայատյաց մի թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծերության հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ դա հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակել է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր` հայ լինելու լուրը թյուրիմացություն էր:

Հայ մեծանուն բանաստեղծՀամո Սահյանիվերջին` «Ինձ բացակա չդնեք» բանաստեղծություններիժողովածուն, որն արդեն երկրորդ անգամ է ընդգրկված վարկանիշային աղյուսակում, այս շաբաթ կրկին վեցերորդ հորիզոնականում է: Սրան հաջորդում է ֆրանսիացի գրողԱնտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը»վեպը, որը վերջին շրջանում անընդհատ ընդգրկվում է «Երևանյան բեսթսելլեր»-ի ցանկում: Գիրքը հրատարակվել է 1943 թ-ին և համարվում է Էքզյուպերիի ամենահայտնի ստեղծագործությունը: Այն տպագրում է «Անտարես» հրատարակչությունը, ինչը 700 օրինակի համար գրողի հետնորդներից գնել էր տպագրության հեղինակային իրավունքը: Գրախանութներում արդեն մնացել են ստեղծագործության հաշված օրինակներ, որոնց ավարտից հետո այլևս վաճառքում չի լինի «Փոքրիկ իշխանը»: Ստեղծագործությունը թարգմանվել է ավելի քան 190 լեզուներով և վաճառվել է ավելի քան 80 միլիոն տպաքանակով: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է նաև հայերեն:

Ութերորդ հորիզոնականում ժամանակակից գրող, Ռումինիայի էկոնոմիկայի նախարարՎարուժանՈսկանյանի«Շշուկներիմատյան»վեպն է:Գիրքը բնութագրվել է որպես գրական հայտնություն:«Շշուկների մատյանը» հրատարակվել է 2009 թ-ին և համարվել Ռումինիայի տարվա լավագույն գրական ստեղծագործությունը` արժանանալով Ռումինական ակադեմիայի գրական գլխավոր մրցանակին: Թարգմանվել է իտալերեն, իսպաներեն, ֆրանսերեն, առաջիկայում նախատեսված է թարգմանել եբրայերեն, շվեդերեն, գերմաներեն և բուլղարերեն: Արժանացել է միջազգային մամուլի և գրական շրջանակների բարձր գնահատականներին:Իսպանական Էլ Պաիս (El Pais) թերթը գրել է, որ «Շշուկների մատյանը» «թովչական գեղեցկության վեպ է»: Արդեն երկու շաբաթ անընդմեջ «Շշուկների մատյանը» ընդգրկված է «Երևանյան բեսթսելլեր»-ի վարկանիշային աղյուսակում, ինչը, հավանաբար կապված է նաև հեղինակի` Վարուժան Ոսկանյանի` Հայաստան կատարած պաշտոնական այցի հետ:

Կոլումբացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն» և «Նահապետի աշունը» ստեղծագործությունները, որոնք ընդգրկված են մեկ գրքում, այս շաբաթ իններորդ հորիզոնականում են: Հուլիսի վերջին շաբաթվա վարկանիշային աղյուսակը եզրափակում է հայ ժամանակակից գրող Արամ Պաչյանի «Ցտեսություն, ծիտ» վեպը, որը բանակից զորացրված 28-ամյա տղայի հալուցինացիաները նկարագրող պատմություն է: Գիրքը շաբաթներ շարունակ եղել է «Արմենպրես»-ի վարկանիշային աղյուսակում:

«Երևանյան բեսթսելլեր» նախագծի արդյունքներին կարող եք ծանոթանալ նաև «Գրական թերթ» շաբաթաթերթի այսօրվա համարում: Ամենաշատ գնված հայերեն գեղարվեստական գրքերի ցանկը պատրաստվել է երևանյան յոթ գրախանութների հետ համագործակցության արդյունքում: Հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ Գիրք» («Մեկ պրինտ») (58-30-59), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական ու ուսումնական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 *

Պաուլո Կոելիո

«Ալքիմիկոսը»

Վան Արյան 20
2 +3 Գաբրիել Գարսիա Մարկես «Վաերհիշելով իմ տխուր պոռնիկներին» ՎԱ-ՀԱ 17
3 0

Գրիգոր Նարեկացի

«Մատյան ողբերգության»

Նաիրի 15
4 +3

Աքրամ Այլիսլի

«Քարե երազներ»

Գրաբեր 14
5 +4

Մարկ Արեն

«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»

Տիգրան Մեծ 12
6 -1

Համո Սահյան

«Ինձ բացակա չդնեք»

Զանգակ 10
7 -3 Անտուան դը Սենտ Էքզյուպերի «Փոքրիկ իշխանը» Անտարես 9
8 0

Վարուժան Ոսկանյան

«Շշուկների մատյան»

ՀԳՄ 8
9 *

Գաբրիել Գարսիա Մարկես

«100 տարվա մենություն» և «Նահապետի աշունը»

Նորք 7
10 *

Արամ Պաչյան

«Ցտեսություն, ծիտ»

Անտարես 4

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում