Խճանկար

Հարավկորեացի ջութակահարուհուն վերադարձվել է կորցրած Ստրադիվարիուս ջութակը

1 րոպեի ընթերցում

Հարավկորեացի ջութակահարուհուն վերադարձվել է կորցրած Ստրադիվարիուս ջութակը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի ոստիկանությանը հաջողվել է գտնել երեք տարի առաջ կորած 300-ամյա վաղեմություն ունեցող Ստրադիվարիուս ջութակը, որն արժե մոտ 2 միլիոն դոլար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԻՌԱՌ-ՏԱՍՍ-ը, հանրահայտ հարավկորեացի ջութակահարուհի Մին Չին Կիմը թողել էր ջութակի պատյանը Լոնդոնի Յուսթոն կայարանում եւ գնացել կայարանամերձ սրճարան, երբ եզակի երաժտական գործիքն գողացել էին:

Երաժշտական թանքարժեք գործիքն անհետացել էր 2010 թվականի նոյեմբերին: Այն գտել են կենտրոնական Անգլիայի բնակավարյրերից մեկում: Գործիքի գողության դեպքի հետ կապված ձերբակալվել են մի 32-ամյա տղամարդ և երկու դեռահասներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում