Միջազգային

Նորվեգացի ահաբեկիչ Բրեյվիկը պատրաստվում է ընդունվել Օսլոյի համալսարան

1 րոպեի ընթերցում

Նորվեգացի ահաբեկիչ Բրեյվիկը պատրաստվում է ընդունվել Օսլոյի համալսարան

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը պատրաստվում է ընդունվել Օսլոյի համալսարանի քաղաքագիտության բաժին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է տեղական TV-2 հեռուստաալիքը:

Բրեյվիկը ներկայում գտնվում է նորվեգական Իլա բանտում, որի տնօրենը նշել է, որ աջակցում է բանտարկյալի` կրթություն ստանալու ձգտմանը: «Բանտի աշխատակազմը միշտ էլ ձգտում է, որ այստեղ պահվող բանտարկյալները կրթություն ստանան: Այս կերպ նրանք աշխատանք գտնելու հնարավորություն կունենան, երբ դուրս գան բանտից»,- ասել է բանտի տնօրենը:

Ենթադրվում է, որ Բրեյվիկը սովորելու է հեռակա ընթացակարգով: Այնուամենայնիվ, Օսլոյի համալսարանի քաղաքագիտության բաժնի որոշ դասախոսներ արդեն իսկ հայտարարել են, որ չեն պատրաստվում դասավանդել ահաբեկչին:

Համալսարանի ռեկտոր Պետեր Օտտերսենը ևս համաձայն է այդ դասախոսների կարծիքի հետ: Միևնույն ժամանակ ռեկտորը նշել է, որ Բրեյվիկի դիմումը կքննվի այն նույն ընթացակարգով, որով քննվում են բոլոր այլ հնարավոր ուսանողների դիմումները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում