Տարածաշրջանային

Գաբալայի ՌՏԿ-ից ռուսական շարժական գույքն ամբողջությամբ դուրս է բերվել

2 րոպեի ընթերցում

Գաբալայի ՌՏԿ-ից ռուսական շարժական գույքն ամբողջությամբ դուրս է բերվել

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանից ռուս զինծառայողների և Ռուսաստանին պատկանող գույքի դուրսբերման գործընթացն իր ավարտին է հասել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական APA գործակալությունը, մոտակա ժամանակներում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կկնքվի համաձայնագիր Գաբալայի ՌՏԿ հանձնման կապակցությամբ:Համապատասխան համաձայնագրի ստորագրման համար օսգոստոսի կեսերին ռուսական պատվիրակությունը կժամանի Ադրբեջան:

Ռադիոտեղորոշիչ կայանի ռուսական շարժական ողջ գույքը երկաթգծով տեղափոխվել է Ռուսաստան: Ռուս զինծառայողներին մինչև պետական սահմանը ուղեկցել են Ադրբեջանի ներքին զորքերը:

Գաբալայի ՌՏԿ-ն կառուցվել էր խորհրդային տարիներին` որպես ԽՍՀՄ հակահրթիռային պաշտպանության կարևոր տարր: ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանը շարունակում էր ռադիոտեղորոշիչ կայանի շահագործումը:

2012 դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հայտարարել էր Ռուսաստանի կողմից Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի շահագործումը դադարեցնելու մասին: Տեղեկատվության մեջ ընդգծվում էր, որ Բաքվի և Մոսկվայի միջև անցկացվել են ինտենսիվ բանակցություններ Գաբալայի ռադիոտեղորոշման կայանի շուրջ, սակայն դրանց արդյունքում կողմերին չի հաջողվել համաձայնության գալ վարձակալության գնի հարցում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում