Սպորտ

Կարեն Գրիգորյանը Սիտգեսի օփենում կես միավորով է զիջում առաջատարներին

1 րոպեի ընթերցում

Կարեն Գրիգորյանը Սիտգեսի օփենում կես միավորով է զիջում առաջատարներին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայազգի գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Սիտգեսի օփենում կես միավորով է հետ մնում առաջատարներից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շախմատի ֆեդերացիայից, գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Իսպանիայի Սիտգես քաղաքում անցկացվող օփենում չորս տուրից հետո վաստակել է 3,5 միավոր: Նա կես միավորով է զիջում առաջատարներին` գրոսմայստեր Դանիելե Վոկատուրոյին (Իտալիա) եւ Լարս Օսկար Հոգեին (Նորվեգիա):

Գրոսմայստերներ Կարեն Մովսիսյանը, Հովիկ Հայրապետյանը, ինչպես նաեւ Մարկ Բասենցյանն ունեն 3-ական միավոր:

Սիտգեսի օփենը անցկացվում է հուլիսի 20-28-ը: Մրցաշարը բաղկացած է 9 փուլերից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում