Խճանկար

Աճուրդի է հանվել Ջաննի Վերսաչիի Մայամիի առանձնատունը

1 րոպեի ընթերցում

Աճուրդի է հանվել Ջաննի Վերսաչիի Մայամիի առանձնատունը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աճուրդի է հանվել նորաձևության «արքա»Ջաննի Վերսաչիի առանձնատունը, ուր սպանվել էրաշխարհահռչակ դիզայները: Ինչպեստեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, առանձնատան արժեքն է 125 մլն դոլար:

Մայամիի հանրահայտ Օուշեն Դրայվում գտնվող առանձնատունը կառուցվել է 1930 թվականին, ունի 10 ննջասենյակ, 11 լոգասենյակ, իսկ լողավազանը պատված 24 ունցիա ոսկով:

Վերսաչին տունը գնել է 1992 թվականին և 33 մլն դոլար է ծախսել կահավորման և վերանորոգման համար:

Հենց այս առանձնատան աստիճանների վրա են կրակել հայտնի դիզայների ծոծրակին 1997 թվականին: Մարդասպանը 27-ամյա Անդրեյ Քունենեն, ինքնասպան է եղել հանցագործությունից մեկ շաբաթ անց: Սպանության դրդապատճառները մինչ օրս բացահայտված չեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում