Մարզային

Արտավազդ Փելեշյանին շնորհվեց «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը

3 րոպեի ընթերցում

Արտավազդ Փելեշյանին շնորհվեց «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը

ԳՅՈՒՄՐԻ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վավերագրական կինոյի վարպետ Արտավազդ Փելեշյանին հուլիսի 17-ին Գյումրիում շնորհվեց «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը: Այս որոշումը Գյումրու ավագանին կայացրել էր միաձայն՝ ապրիլ 16-ին գումարած նիստի ժամանակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հուլիս 17-ին Գյումրիում էր վարպետը՝ կնոջ, քրոջ եւ թոռնուհիների ուղեկցությամբ:

Ինչպես Փելեշյանին բնութագրել է մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը, բացառիկ կինոհանճարին Գյումրիում շատերը գիտեն որպես վավերագիր՝ չնայած հայրենի ծննդավայրից երկար տարների բացակայությանը: «Երբ եղա հենց այն փողոցում, որտեղ դուք եք ծնվել՝ 24 փողոց, 25 տուն, մի կին իմացավ ձեզ շնորհված կոչման մասին, անչափ ուրախացավ՝ հպարտանալով, որ հայտնի վավերագիրը հենց այստեղ է ծնվել: Ուրախալի է, որ ձեզ միայն «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմից չեն հիշում»,- Գյումրու քաղաքապետարանում քաղաքապետի եւ ավագանու անդամների հետ ունեցած հանդիպման ժամանակ նշեց քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Արտաշես Կարապետյանը:

Փելեշյանին «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու միտքը եղել է Գյումրու ավագանու անդամ, «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանինը, ով իր ողջույնի խոսքում նշեց, որ ավագանին այս որոշումն ընդունել է միաձայն՝ Շիրազի, Իսահակյանի, Մհեր Մկրտչյանի եւ մյուսների կողքին արժանի՝ վարպետի կոչումը պետք է դրվի նաեւ Փելեշյանի անվան կողքին: «Ուսանող տարիներին շատ բաներ եմ սովորել ձեր գրքով: «Ռեվազ»-ն այն փոքրիկ բանն է, ինչ արել եք: Ձեր ստեղծած ֆիլմերը համաշխարհային դասական գործեր են: Համաշխարհային մեծության մարդու ենք մենք այսօր հյուրընկալել: Այնպիսի մարդու, որի մասին խոսելն իմաստ չունի: Շնորհալակություն, որ դուք կաք»,- նշեց Լեւոն Բարսեղյանը:

«Դուք այսօր ձեր հայրենի քաղաքում եք: Գյումրեցու համար պարծանք է ունենալ ձեզ նման զավակ: Դուք այս կոչմանն արժանի եք: Շնորհակալ ենք, որ այսօր Գյումրիում եք»,-հանդիպման ժամանակ նշեց Գյումրու քաղաքապետը: Վերջինս Արտավազդ Փելեշյանին հանձնեց Գյումրու խորհրդանիշ համարվող «Կլկլան»-ը:

«Ինձ համար շատ մեծ պատիվ է եւ պարտավորեցնող լինել Գյումրու պատվավոր քաղաքացի: Շնորհակալ եմ քաղաքապետից եւ ավագանու անդամներից այս պատվավոր կոչման համար: Ուրախ եմ, որ ինձ այստեղ գիտեն ոչ միայն որպես «Ռեվազ»,- նշեց վարպետը:

«Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչման հավաստագրի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում