1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 15-ին ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Պոդոլսկի մերձակայքում մարդատար ավտոբուսի ողբերգական վթարի կապակցությամբ:
Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանրապետության Նախագահը խնդրել է ցավակցության և զորակցության խոսքեր փոխանցել այդ ողբերգության արդյունքում զոհվածների հարազատներին ու մերձավորներին, շուտափույթ ապաքինման մաղթանքներ՝ բոլոր տուժածներին: