Մարզային

«Միմինո» ֆիլմի ցուցադրությամբ Գյումրիում ավարտվեց «ԱՊՀ երկրների կինոն»

1 րոպեի ընթերցում

«Միմինո» ֆիլմի ցուցադրությամբ  Գյումրիում ավարտվեց «ԱՊՀ երկրների կինոն»

ԳՅՈՒՄՐԻ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում հուլիսի 13-ին Գեորգի Դանելիայի «Միմինո» ֆիլմի ցուցադրությամբ ավարտվեց «ԱՊՀ երկրների կինոն՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Գյումրիում» ծրագիրը: Այն իրականացվեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի, ԱՊՀ երկրների միջպետական համագործակցության հիմնադրամի եւ ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ: Հինգ օր շարունակ գյումրեցիները հնարավորություն ունեցան դիտել ԱՊՀ երկրներում արտադրված բազմաժանր ֆիլմեր: Փառատոնի օրերին հուլիսի 9-13-ը ցուցադրվեց 16 ֆիլմ: Դիտումների մուտքն ազատ էր: Այս օրերի ընթացքում ցուցադրվեցին Ռուսաստանի, Ղրղզըստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի ֆիլմարտադրողների կողմից ստեղծված ֆիլմեր:

«Ոսկե ծիրան»-ի շրջանակում «ԱՊՀ երկրների կինոն» անցկացվեց երրորդ տարին: Այս տարի ծրագրին ներկայացված ֆիլմերի մեծ մասը երիտասարդ ռեժիսորների գործերն էին:

Այս տարի, ի տարբերություն նախորդ տարիների, ծրագիրն ամբողջությամբ իրականացվում է Գյումրիում՝ «Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» հռչակվելու կապակցությամբ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում