Մշակույթ

Հանդիսատեսի դատին հանձնվեց Վալերի Բրյուսովի մասին նկարահանված առաջին վավերագրական ֆիլմը

2 րոպեի ընթերցում

Հանդիսատեսի դատին հանձնվեց Վալերի Բրյուսովի մասին նկարահանված առաջին վավերագրական ֆիլմը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քսաներորդ դարի ռուս հանրահայտ գրող, դրամատուրգ, գրականագետ եւ պատմաբան Վալերի Բրյուսովի մասին պատմող «Բրյուսով» ֆիլմը հանդիսատեսի դատին է հանձնվել հուլիսի 12-ին Հենրիկ Մալյանի անվան թատրոնում: Այն ցուցադրվում էր «Ոսկե ծիրան» երեւանյան 10-րդ միջազգային փառատոնի արտամրցութային ծրագրում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով փառատոնի պաշտոնական կայքը, ռեժիսոր Սամվել Մաթոսյանի«Բրյուսով» ֆիլմը անվանի գործչին նվիրված առաջին վավերագրական ֆիլմն է:«Լիբրա» լավագույն սիմվոլիստական հանդեսի խմբագիր, հրատարակիչ Վալերի Բրյուսովի գրական ժառանգության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում հայ պոեզիայի թարգմանությունը եւ «Հայ պոեզիան հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը» բացառիկ ժողովածուի կազմումը:Բազմազան ու արգասավոր է եղել Բրյուսովի գրական գործունեությունը: Գրական կյանքի 30 տարում հրատարակել է ավելի քան 80 գիրք` բանաստեղծությունների, պատմվածքների, թարգմանությունների ու քննադատական ժողովածուներ, վեպեր, պիեսներ, ուսումնասիրություններ:

Ֆիլմի ցուցադրումը խորհրդաշնական է նաեւ նրանով, որ 2013 թվականին Հայաստանում եւ Ռուսաստանում նշվում է Բրյուսովի ծննդյան 140-ամյակը:Ֆիլմի պրոդյուսերն է Նատալյա Սյումինան, սցենարի հեղինակը` Սամվել Մաթոսյանը, օպերատորը` Տիգրան Մաթոսյանը:

Երեւանում, 1935 թվականի փետրվարի 4-ից սկսած, գործում է Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը:Իր գործունեության ընթացքում բուհը պատրաստել է շուրջ 25000 մասնագետ` ռուսերենի, անգլերենի, ֆրանսերենի, գերմաներենի, իտալերենի, իսպաներենի, քաղաքագիտության, երկրագիտության, միջազգային տուրիզմի, միջազգային լրագրության և այլ մասնագիտությունների գծով:Ներկայում ԵՊԼՀ-ում մասնագիտանում է շուրջ 4 հազար ուսանող: Բուհի ավելի քան 389 դասախոսներից 15-ը գիտությունների դոկտորներ են, 15-ը` պրոֆեսորներ, 160-ը գիտությունների թեկնածուներ և 93-ը դոցենտներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում