Փելեշյանի գաղտնքիը նրա հանճար լինելու մեջ է. խոստովանում է նրա լռությունը բացահայտած ռեժիսոր Պիետրո Մարչելլոն

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ անվանի կինոռեժիսոր-վավերագիր Արտավազդ Փելեշյանի կյանքի եւ գործունեության մասին պատմող «Փելեշյանի լռությունը» ֆիլմն այս տարի «Ոսկե ծիրան» երեւանյան 10-րդ միջազգային փառատոնի շրջանակում ցուցադրվող ֆիլմերի շարքում է: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ֆիլմի ռեժիսոր Պիետրո Մարչելլոն նշեց, որ ֆիլմում պատմելով Փելեշյանի աշխատանքների, կյանքի, ծրագրերի եւ ստեղծագործական փնտրտուքների մասին` այս վավերագրական ժապավենի ստեղծողները չէին հավակնում, որ ֆիլմը կստանար ինքնակենսագրական ֆիլմի կարգավիճակ:«Սա պարզապես ֆիլմ է համաշխարհային կինոյի դասականի, մեծ վարպետի մասին»,- ասաց ռեժիսորը: Նրա խոսքով` ինքն առաջին անգամ տարիներ առաջ տեսնելով Փելեշյանի ֆիլմերը հասկացել է, որ նա իր գործի վարպետն է տարբեր սերունդններ ներկայացնող ֆիլմարտադրողների համար:«Ես Փեշելյանին համարում եմ իմ ուսուցիչներից մեկը, հանդիպել եմ նրան Մոսկվայում: Կարծում եմ` արել եմ առավելագույնը ֆիլմում, այն ոչ այնքան իմ ֆիլմն է, որքան Փելեշյանի դիմանկարը»,- նշեց Մարչելլոն, ով Փելեշյանին բնորոշում է որպես հանճարեղ ռեժիսոր:

«Իրականում նրա լռության մեջ գաղտնիքներ չկան, Փելեշյանը մեծանուն կինոռեժիսոր է, մեծ հանճար: Նրա գաղտնիքը հենց հանճար լինելու մեջ է», - կարծիք հայտնեց ռեժիսորը:Նա պատմեց, որ Փեշելյանին ճանաչելուց հետո մեծ ցանկություն է ունեցել գալ Հայաստան, ինչը իրականացել է 10-րդ «Ոսկե ծիրան»-ի շրջանակում:«Իմ մեծ ցանկությունն էր գալ Հայաստան, որովհետեւ ես բացահայտեցի ինձ համար այս երկիրն Արտավազդ Փելեշյանի մասին ֆիլմը նկարահանելու ընթացքում: Եվ ինձ համար այն ամենակարեւոր ֆիլմերից մեկն է»,- հավելեց փառատոնի հյուրը:

Նա նաեւ տպավորված է հոբելյանական «Ոսկե ծիրան»-ից եւ համարում է այն հրաշալի փառատոն:«Փելեշյանի լռությունը» վավերագրական ֆիլմի համաշխարհային պրեմիերան եղել է 2011 թվականի սեպտեմբերին: Ֆիլմը հայ անվանի կինոռեժիսոր-վավերագիր Արտավազդ Փելեշյանի դիմանկարն է, ով արեւմուտքին անհայտ էր մինչ 1983 թվականը, երբ Եվրոպայում նրան բացահայտեցին ֆրանսիացի ռեժիսոր Սերժ Դանեյը եւ այլ հանրահայտ կինոգիտակներ:

Ֆիլմը 2013 թվականին ազգային կինոյի «Հայակ» մրցանակաբաշխությանն արժանացել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի հատուկ մրցանակին, ներկայացվել է այլ փառատոներում:Հուլիսի 10-ին «Փելեշյանի լռությունը»-ըցուցադրվել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգաների կենտրոնում: Հուլիսի 12-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա Պիետրո Մարչելլոյի հետահայաց ցուցադրությունների ծրագրի բացումը «Գայլի երախ» ֆիլմի ցուցադրությամբ:

Արտավազդ Փելեշյանի խնդրանքով «Ոսկե ծիրան»-ի օրակարգից հանվել է հուլիսի 12-ի նախանշված նրա մամլո ասուլիսը: Հուլիսի 11-ի ժամը 19:30-ին «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում տեղի կունենա նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը:

Հայերեն English Русский

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը