Քիմ Քարդաշյանը «քառասունք է պահում» հետծննդյան շրջանում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան ռեալիթի շոուի գերաստղ Քիմ Քարդաշյանը պահպանում էհայկական ավանդույթն ու իր և ռեփեր Քեյնի Ուսթի դստեր` Նորթ Ուեսթի ծնվելուց հետո 40 օր տանից դուրս չի գալիս: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելովX17online կայքը, միայն Քիմի հարազատներն իրավունք ունեն այցել փոքրիկ Նորթին:«Քիմի քույրը` Քորթնին, իր երկու երեխաների` Մեյսոնի և Պենելոպեի ծնվելուց հետո նույնպես հետևել է այդ ավանդույթին, որը նաև օգտակար է երեխայի առողջության համար, քանզի երեխան զերծ է մնում բակտերիաների վտանգից»,- նշվում է կայքում:Քիմ Քարդաշյանն իր առաջնեկին ունեցել է հունիսի 15-ին, ուստի դեռևս 16 օր է մնում Քառասունքից դուրս գալու համար:

Քառասունքի ավանդույթը կապված էՏյառնընդառաջի՝ 40 օրական մանուկ Հիսուսին Երուսաղեմի տաճարին ընծայելու տոնի հետ, որը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ամեն տարի նշում է փետրվարի 14-ին: Այն խորհրդանշում է արդար ու աստվածավախ Սիմեոն ծերունու և բարեպաշտ այրի Աննա մարգարեուհու օրինակով մեր՝ Տիրոջն ընդառաջ գնալը:Ծնվելուց 40 օր հետո մանուկներին տաճար տանելու և Աստծուն նվիրելու սովորությունը պահպանվել է քրիստոնեական Եկեղեցում: Հայ մայրերը որդեծնությունից հետո 40 օր հանգստանում են տանը, իսկ քառասունքի վերջին օրը, իրենց մանկանը գրկած, գնում եկեղեցի և հատուկ արարողությամբ նրան նվիրում Աստծուն:

Հայերեն English

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը