Խճանկար

Գարեջուրը լավացնում է սրտի աշխատանքը

1 րոպեի ընթերցում

Գարեջուրը լավացնում է սրտի աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոտ կես լիտր գարեջուրը բավական է, որպեսզի բարելավվի սրտին մոտ արյունատար անոթների աշխատանքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով The Daily Mail–ը, այս եզրահանգմանն են եկել Խարակոպիո համալսարանի փորձագետները:

Նրանք պարզել են, որ գարեջուրը արյունատար անոթները ավելի էլաստիկ է դարձնում, եւ եթե մարդը խմում է մոտ կես լիտր գարեջուր, ապա նրա արյան շրջանառությունը բարելավում է մոտ երկու ժամով: Ուսումնասիրությունը փաստել է, որ գարեջրի չափավորված քանակությամբ օգտագործումը նվազեցնում է սրտամկանի եւ գլխուղեղի կաթվածների առաջացման հավանականությունը: Գիտնականները գարեջրի օգտակար հատկությունները կապել են ոչ միայն ալկոհոլի, այլեւ` հակաօքսիդանտների հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում