«Գանձասար»-«Ակտոբե» առաջին խաղակեսն ավարտվեց 0:0 հաշվով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ , ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վ.Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում Կապանի «Գանձասար»-ը Ղազախստանի «Ակտոբե» թիմի հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց 0:0 հաշվով: Եվրոլիգայի նախնական փուլի առաջին այս խաղում եղան գրոհներ հատապես վերջին րոպեներին, սակայն դարպասի գրավում չարձանագրվեց:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թիմերն այժմ 15 րոպե հանգստի են գնացել, երկրորդ խաղակեսը կսկսվի ժամը 20:00-ին:
Կապանի եւ Ակտոբեի ֆուտբոլային թիմերի պատասխան հանդիպումը կկայանա Ակտոբեում հուլիսի 11-ին Ակտոբեում:
Կարդացեք հոդվածը` English