Խճանկար

Նիդերլանդների ամենատարեց տղամարդ Սերոբ Միրզոյանը բոլորել է 107 ամյակը

1 րոպեի ընթերցում

Նիդերլանդների ամենատարեց տղամարդ Սերոբ Միրզոյանը բոլորել է 107 ամյակը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների ամենատարեց տղամարդը` հայազգի Սերոբ Միրզոյանը, դարձել է 107 տարեկան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Միրզոյանի մասին տեղեկություն կա նույնիսկ Վիքիպեդիայում` Նիդերլանդների ամենատարեց մարդկանց ցուցակում: Նա ծննդյան տարեդարձը նշել է հուլիսի 1-ին:

Սերոբ Միրզոյանը ծնվել է 1906 թվականին Դիարբեքիրում (Տիգրանակերտ): Այստեղից ընտանիքը տեղափոխվել է Իրաք, իսկ 1996 թվականից էլ` Նիդերլանդներ և հաստատվել Ամերսֆորթ քաղաքում: Ամենատարեց հոլանդացու «տիտղոստ» կրող Միրզոյանն իր 107-րդ ամյակը նշել է ընտանիքի հետ: Նրան շնորհավորելու է գնացել Ամերսֆորթի քաղաքապետ Լուկաս Բոլսիուսը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում