Մուշի պատմական հայկական տները քանդվում են

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի կառավարության բնակելի շենքերի հարցերով զբաղվող վարչությունը (TOKİ) սկսել է քանդել Մուշ քաղաքի Քալե թաղամասի պատմական հայկական տները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է հայկական «Ակոս» պարբերականը:

Թուրքական նոր նախագծի համաձայն` նախատեսվում է քանդել մոտ 500 տուն, և փոխարենը կառուցել 770-ը: Նշվում է, որ բնակարանների ներկայի բնակիչները հրաժարվում են վարչության տրամադրած փողերի դիմաց թողնել և հեռանալ տներից: Սակայն ի պատասխան նրանց բողոքների` TOKİ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ ամեն դեպքում քանդելու են տները, և եթե բնակիչները կամավոր չհեռանան, ապա նրանց իրերն էլ կմնան փլատակների տակ:

Քալե թաղամասի բնակիչ Էրջան Չեթեն հայտնել է, որ իրենք չեն ցանկանում լքել տները, որոնք ունեն 148 տարվա պատմություն: Խոսելով այն մասին, որ բազմիցս դիմել է համապատասխան մարմիններին տունը չքանդելու համար` Չեթեն ասել է. «Նրանց պատմեցի, որ տունս պատմական արժեք է և չեմ ցանկանում, որ այն քանդվի: TOKİ-ն և քաղաքապետարանը մեղքը մեկը մյուսի վրա են գցում: Նահանգապետարան էլ դիմեցի, սակայն ասացին, որ չեն հրաժարվի իրենց որոշումից: Տունս միլիոններ արժե, սակայն դրա քանդվելու դիմաց TOKİ-ն ընդամենը մի քանի սենյականոց բնակարան է տալու»: Բնակիչը պատմել է, որ քաղաքապետարանի աշխատակիցները սպառնալիքներ են հնչեցրել նրա նկատմամբ տունն ազատելու համար: Նա մտավախություն է հայտնել, որ ամեն րոպե կարող են բռնությամբ քանդել հարյուրամյա պատմություն ունեցող տունը:

Մուշի պատմական հայկական տները քանդելու դեմ Թուրքիայում էլեկտրոնային ստորագրահավաք է սկսվել, որի նախաձեռնողները կոչ են արել միանալ և արգելել հայկական պատմական վերջին հետքերի ոչնչացումը Մուշում:

«Հայերը, հույները, ասորիները համակարգված կերպով կոտորածի են ենթարկվում: 1915 թվականի ցեղասպանությամբ սկսված գործընթացն այսօր շարունակվում է որպես մշակութային և տնտեսական ցեղասպանություն: Սրա նպատակն առավելագույն շահույթ ստանալն է, ինչպես նաև հավաքական հիշողությունը ոչնչացնելը: Մշակույթ ոչնչացնելը մարդկություն ոչնչացնել է նշանակում: Սա պատմական կոտորած է: Հանուն ժողովուրդների եղբայրության և հավասարության դու էլ քո ստորագրությամբ կանխիր այս կործանումը»,- նշվում է հայտարարության մեջ:

Հայերեն English Русский

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում

Հայաստանն ընտրվել է Հունաստանում անցկացված «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրով միջոցառման պատվավոր երկիր

90–ականների դիսկո լեգենդները՝ Հայաստանում. կայացավ առաջին Retro Stars Fest-ը