Մարզային

Գյումրիում կանցկացվի «Ապագան կերտվում է այսօր» խորագրով ռազմահայրենասիրական ճամբար

3 րոպեի ընթերցում

Գյումրիում կանցկացվի «Ապագան կերտվում է այսօր» խորագրով ռազմահայրենասիրական ճամբար

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում հունիսի 30-ին տեղի կունենա Եվրասիական երիտասարդական «Ապագան կերտվում է այսօր» խորագրով ռազմահայրենասիրական ճամբարի բացման հանդիսավոր արարողությունը:Ճամբարը գտնվում է գեղատեսիլ բնության գրկում` Ռուսական 102-րդ ռազմակայանի մոտ:

Ռազմահայրենասիրական ճամբարի անցկացման գլխավոր նպատակն է՝ հոգեպես և բարոյապես զարգացնել ԱՊՀ երկրների երիտասարդ սերնդին` սոցիալական պատասխանատվության, աշխատասիրության և ստեղծագործական ոգով: Եվրասիական ճամբարը միտված է հետխորհրդային տարածաշրջանի երիտասարդության շրջանում սերմանել քաղաքացիական պատասխանատվութուն և ստեղծել իրենց պետությունները պաշտպանելու և զինծառայություն անցնելու շարժառիթներ: Ռազմահայրենասիրական ճամբարը դեպի ԱՊՀ երկրների երիտասարդների համախմբումը տանող ևս մի կարևոր քայլ կդառնա և կնպաստի, որ ԱՊՀ տարածաշրջանի բազմազգ ժողովուրդը գիտակցի փոխադարձ օգնության արժեքը:

Ռազմահայրենասիրական ճամբարի մասնակիցներն ԱՊՀ և հետխորհրդային տարածաշրջանի երկրների բնակչության երիտասարդ սերնդի ներկայացուցիչներն են, ովքեր ստացել են միջնակարգ, թերի բարձրագույն և բարձրագույն կրթություն` ԱՊՀ և հետխորհրդային տարածաշրջանի երկրներում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՊՀ երկրների երիտասարդական միության հայաստանյան մասնաճյուղի մամուլի բաժնից, ճամբարի բացման արարողությանը ներկա կգտնվի նաև Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, ինչպես նաև` ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը:

Միջոցառման ընթացքում տեղի կունենա ռուսաց լեզվի անվճար դասընթացների առաջին փուլում առավել աչքի ընկած ուսանողների ավարտական վկայականների հանձնման արարողությունը: Բացի այդ, միջոցառման ընթացքում ռուսաց լեզվի անվճար դասընթացների կենտրոնների լավագույն դասախոսներին կհանձնվեն շնորհակալագրեր:

Բացման արարողությանը կհնչի ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանոնի ողջյունի խոսքը՝ ուղղված ռուսաց լեզվի անվճար դասընթացների կենտրոնի շրջանավարտներին:

Ռազմահայրենասիրական ճամբարի առաջին հյուրերը կլինեն հենց կենտրոնի շրջանավարտները:

Արդեն երկրորդ տարին է Հայաստանի Հանրապետությունում` «Ռուսական Գրքի Տուն» մշակութային կենտրոններին կից, հաջողությամբ գործում են ռուսաց լեզվի անվճար ուսուցման կենտրոններ:Առաջին կենտրոնները բացվել են 2013 թվականի մարտին՝ համապատասխան կրթական նոր ծրագրին: Այս տարի ապրիլի 8-ին` կենտրոնների հանդիսավոր բացմանը, ներկա են գտնվել ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանոնը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը և ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը:

2013 թվականի կրթական ծրագրին մասնակցել են հինգ հազար մարդ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում