Քաղաքականություն

Ուկրաինացի պրոֆեսորն իր աջակցությունն է հայտնում Գերագույն Ռադայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի ընդունմանը

2 րոպեի ընթերցում

Ուկրաինացի պրոֆեսորն իր աջակցությունն է հայտնում Գերագույն Ռադայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի ընդունմանը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանասիրական գիտությունների թեկնածու, Կիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարանի լրագրության ինստիտուտի պրոֆեսոր Նիկիտա Վասիլենկոն իր լիակատար աջակցությունն է հայտնել Ուկրաինայի Գերագույն Ռադայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` Analitika.at.ua-ին տված հարցազրույցում պրոֆեսորը նշել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն անհրաժեշտ է յուրաքանչյուր քաղաքակիրթ պետության համար: «Իմ խորին համոզմամբ` Հայոց ցեղասպանության ճանաչումն անհրաժեշտ է,քանի որ այդ փաստը հաստատվել է բազմաթիվ միջազգային կազմակերպությունների կողմից, դարձել փաստաթուղթ ու հաստատվել ողբերգության ականատեսների կողմից»,- ասել է նա:

1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծն Ուկրաինայի Գերագույն Ռադայում գրանցվել է հունիսի 6-ին: Նախագծի հեղինակներն են` պատգամավորներ Վիլեն Շատվորյանը` Ռեգիոնների խմբակցությունից, և Արսեն Ավակովը` «Բատկիվշինա»-ից:

Ուկրաինացի խորհրդարանականների նախաձեռննությանն իր աջակցությունն է հայտնել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: Միաժամանակ, նախաձեռնության հեղինակները, ուկրաինական մտավորականության ներկայացուցիչները, փորձագետներն ու հասարակական կազմակերպություններն ակտիվորեն հանդես են գալիս հայտարարություններով` կոչ անելով Ռադայի խմբակցություններին ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների ենթահանձնաժողովը 1987թ. ճանաչել էր Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը։ Նույն թվականին Եվրոպական խորհրդարանը 1915-1922 թթ. դեպքերը ցեղասպանություն որակելու որոշում էր կայացրել։ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել են Կանադան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Շվեյցարիան, Շվեդիան, Հունաստանը, Լեհաստանը, Լիտվան, Չիլին, Սլովակիան, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Նիդեռլանդները, Բելգիան, Վատիկանը, Լիբանանը, Կիպրոսը, ԱՄՆ-ի նահանգների մեծ մասը։

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Քաղաքականություն

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Քաղաքականություն

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Քաղաքականություն

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Քաղաքականություն

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Քաղաքականություն

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Քաղաքականություն

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Քաղաքականություն

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Երևանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում Մոսկվայի հետ հարաբերությունների վատացում․ Յուրի Քիմ

Քաղաքականություն

Երևանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում Մոսկվայի հետ հարաբերությունների վատացում․ Յուրի Քիմ

ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Գորիս

Քաղաքականություն

ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Գորիս

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում